Վերադառնալ

«Մեղու» մրցույթը վերադառնում է նոր մոդելով

 

«Մեղու․ հայերենը բոլորի համար» մրցույթում «Այբ» կրթական հիմնադրամը ներդնում է նոր՝ դպրոցների բաժանորդագրության մոդել։ Նպատակը ՀՀ, Արցախի և սփյուռքի աշակերտների, ուսուցիչների և դպրոցների համար ավելի մեծ հնարավորություններ ապահովելն է։

Բաժանորդագրության փաթեթային մոդելով դպրոցները հնարավորություն ունեն նվազագույն ռեսուրսներով ապահովելու 3-12-րդ դասարանների բոլոր աշակերտների մասնակցությունը մրցույթին, անվճար գրանցումը հարթակում և ազատ հասանելիություն մրցութային բոլոր նախապատրաստական նյութերին։ Սրան զուգահեռ մեծացվում է մրցութային հարթակի կառավարելիությունը՝ ստեղծելով կրթական որակյալ բովանդակություն, միավորների ավտոմատ հաշվարկ, պարզեցված կառուցվածք և առավելագույն տեխնիկական  սահունություն մասնակիցների համար։ Այս ամենը հնարավոր է դառնալու դպրոցների հետ համակարգված գործակցության շնորհիվ՝ ապահովելով մրցութային օրերի արդյունավետ բաշխվածություն սովորողների տարբեր տարիքային խմբերի համար։

Առավելություններ ստանում են նաև ուսուցիչները։ Նոր մոդելը նախատեսում է կրթական վեբինարներ, վերապատրաստումներ և ուսումնական նյութերի անվճար հասանելիություն ուսուցիչների և դպրոցի անձնակազմի համար։ Մրցույթի արդյունքում լավագույն մրցանակակիր-աշակերտներ ունեցող ուսուցիչները կհրավիրվեն եզրափակիչ ուսուցչական համաժողովի։ Սա թույլ կտա տեսանելի դարձնել ուսուցիչների աշխատանքն ու դերը կրթական և հանրային ասպարեզում, փոխգործակցության երկարամյա մշակույթով ներգրավել նրանց «Այբ»-ի ուսուցչական համայնքում։

Բաժանորդագրության մոդելին զուգահեռ պահպանվելու է անհատական գրանցումը։ Դա  հնարավորություն կտա բոլոր ցանկացողներին, անկախ նրանց դպրոցի բաժանորդագրությունից, անմասն չմնալու կրթական տոնից, գնահատելու սեփական կարողություններն  ու սահմանելու կրթական գերազանցության նոր նշաձողեր։

Դպրոցների բաժանորդագրության փուլն արդեն բաց է։ «Այբ»-ի մրցույթների էջում  հասանելի է բաժանորդագրության համար անհրաժեշտ ողջ տեղեկությունը։ Անհատական գրանցումը մեկնարկելու է բաժանորդագրության փուլի ավարտից հետո՝ նոյեմբերին։ Մրցույթը ծրագրված է անցկացնել դեկտեմբերի վերջին։ Գրանցման ընթացքին և թարմացումներին հետևելու համար մրցույթի նախաձեռնող «Այբ» կրթական հիմնադրամը բացել է վայբերյան խումբ Ayb Educational Foundation վերտառությամբ։


«Մեղու» մրցույթը, ժամանակակից առցանց թեստերի իր գործիքակազմով, հայոց լեզվի և տրամաբանության շուրջ է համախմբում սովորողներին և միավորում մտքի զարգացման համընդհանուր օրինաչափությունը հայերենի ճանաչողական նպատակների հետ։ 2014–ից «Մեղուն» այս առաքելությամբ անցկացվում է ՀՀ և Արցախի, իսկ 2019-ից՝ սփյուռքի 3-12-րդ դասարանների աշակերտների համար։

12.12.2022
Գլխավոր Նորություններ

Վերափոխենք Հայաստանը կրթությամբ. ուսուցիչների հետ հանդիպում Տավուշում

ԴԿԴ-ում տեղի ունեցավ «Վերափոխենք Հայաստանը կրթությամբ. ուսուցիչների հետ հանդիպում Տավուշում» խորագրով միջոցառումը։
12.06.2026

«405» կրթական դաշինքը «Այբ»-ում

Հունիսի 9-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալել էր «405» կրթական դաշինքի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին։
10.06.2026

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին նվիրված գալա ընթրիքը

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին նվիրված գալա ընթրիքը համախմբեց կրթության փոխակերպող ուժին հավատացող համայնքին։
09.05.2026

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ «Այբ» կրթական հիմնադրամում

Ապրիլի 28-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալեց աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին:
30.04.2026
Վերջին Նորություններ

Ամփոփվել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրի հերթական փուլը

Ամփոփվել է յոթամսյա վերապատրաստման ծրագրի հերթական փուլը։
29.04.2026

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդես

Տեղի ունեցավ «Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդեսը։
08.04.2026

Քեմբրիջի միջազգային GCE A Level-ի որակավորում՝ «Այբ» դպրոցում

«Այբ» դպրոցն ԱԲ-ն ընդլայնում է նոր որակավորմամբ և առաջարկում է նաև Քեմբրիջի միջազգային GCE А Level։
20.02.2026
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված