Վերադառնալ

Ամփոփեցինք «Կրթության կառավարում և առաջնորդություն» յոթամսյա ծրագիրը

 

Ամփոփվեց հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների համար նախատեսված «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման փորձնական ծրագիրը: Սա եզակի հնարավորություն էր կրթության ներկա և ապագա կառավարիչների համար՝ ուսումնասիրելու և կիրառելու միջազգային լավագույն փորձը,  ուժեղացնելու ռազմավարական պլանավորման ու առաջնորդության հմտությունները, դպրոցը դիրքավորելու որպես ինքնազարգացող կրթական համայնք:

Ծրագիրն իրականացրել են «Այբ» կրթական հիմնադրամը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ և ԵՄ ֆինանսական աջակցությամբ:

Ծրագրի նպատակն է տարբեր համայնքներում ունենալ կրթության առաջնորդներ, որոնք պատրաստ են անընդհատ սովորելու, զարգանալու և իրենց փորձը կիսելու, բաց են նորարար գաղափարների  ու փոփոխությունների համար, համախմբված են համագործակցող մասնագիտական համայնքում:

Յոթամսյա հագեցած վերապատրաստման ծրագրի շրջանակում տնօրենների հավակնորդները ստացել են ամբողջական բազմակողմանի վերապատրաստում՝ կառավարման մոդելներից մինչև մարդկային ռեսուրսների ու ֆինանսների արդյունավետ կառավարում, ռազմավարական մտածողությունից մինչև գիտելիքը ճիշտ ներկայացնելու արվեստ։ Մասնակիցների խոսքով՝ բացի խորքային գիտելիքներից՝  սա բաց ու համագործակցային միջավայրում  հարցեր բարձրացնելու  ու լուծումներ ստանալու բացառիկ  հնարավորություն էր, որտեղ սովորել են ոչ միայն փորձառու մասնագետներից, այլ նաև՝ միմյանցից:

«Երբ ուսուցիչը դառնում է սովորող, սկսում է վերագնահատել ոչ միայն իր մասնագիտական կարողությունները, այլ նաև իր առաքելության ամբողջ էությունը»,—  ասում է Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Թամարա Սիմոնյանը և հավելում՝ այս վերապատրաստումը վերածվեց մտածողության փոփոխության, տեսլականի ձևավորման և համայնքի ստեղծման գործընթացի. այն ոչ թե հերթական փուլ է, այլ կյանքի ընթացք փոխող փորձառություն:

Միջազգային փորձի ուսումնասիրությունն առանձին դեր և մեծ ազդեցություն ունեցավ ծրագրում։ «Տեսնում ենք, որ մենք մի փոքր հետ ենք, միջազգային մոտեցումները իներցիայով մեզ ավելի ուշ են հասնում։ Բայց հենց դա էլ դարձավ մոտիվացիա։ Երբ տեսնում ենք՝ ուրիշներն ինչպես են լուծումներ գտել, ինչ մեթոդներ են օգտագործել, դա մեզ օգնում է մարտահրավերներն այլ դիտանկյունից տեսնել ու հաղթահարել»,– պատմում է Արմեն Հարությունյանը, ով ծրագրի մեկնարկից հետո է դարձել Երևանի թիվ 187 միջնակարգ դպրոցի  տնօրենը:   

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ և ծրագրի ղեկավար Արամ Փախչանյանի խոսքով՝ «Ծրագիրը հիմնականում հասավ իր նպատակներին․ բացի խորքային գիտելիքներից ու հմտություններից՝ միասին մեզ հաջողվեց ձևավորել համագործակցող համայնք, որը, հույս ունենք, կշարունակի համատեղ գործել նաև հետագայում և ամուր հիմք կլինի կրթական համակարգում դրական փոփոխություններ բերելու համար: Ինչպես ցանկացած փորձնական ծրագիր, այն մեզ համար բացահայտեց բազմաթիվ մարտահրավերներ և ձևավորեց ավելի հստակ պատկերացում, թե ինչպես այն դարձնել ավելի արդյունավետ և ծառայեցնել հայկական դպրոցներն աշխարհի առաջադեմ կրթական հաստատություններ վերածելու կարևոր նպատակին: Շնորհակալ ենք ծրագրի բոլոր մասնակիցներին՝ այս փոփոխության առաջամարտիկը լինելու համար»:

Միայն սովորելու և զարգանալու շարունակական մշակույթ ձևավորելով է հնարավոր ստանալ երկարաժամկետ ազդեցություն կրթության ոլորտում՝ վերափոխելով  նախ մտածողությունը, ապա նաև՝ կրթության որակը։ Տնօրենների հավակնորդների վերապատրաստման ծրագիրն իրականացրել են «Այբ» կրթական հիմնադրամի փորձագետներն ու մասնագետները, որոնք կշարունակեն իրենց մշակած բովանդակության հիման վրա տնօրենների կարողությունների զարգացման նոր ծրագրեր իրականացնել՝ ընդլայնելով մասնակիցների թիվն ու փոփոխության մասշտաբը:

25.06.2025
Գլխավոր Նորություններ

Ուսուցչական համաժողովը համախմբեց Հայաստանի մանկավարժական համայնքին և աշխարհի առաջատար փորձագետներին

«Այբ» կրթական հիմնադրամը հոկտեմբերի 25-26-ին կազմակերպեց «Արժեքահեն կրթություն» ուսուցչական համաժողովը:
27.10.2025

Մեկնարկել է հոգաբարձուների խորհրդի ձևավորման գործընթացը

Մեկնարկել է «Այբ» կրթական հիմնադրամի և «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհուրդների ձևավորման գործընթացը։
21.10.2025

Թարգմանչաց տոնն Օշականում

«Այբ»-ը Թարգմանչաց շարժման յուրատեսակ շարունակությունն է և առաջնորդվում է Հայաստանում կրթության բարձր նշաձող սահմանելու նույն գաղափարով։
15.10.2025

60 տնօրեններ և տնօրենի հավակնորդներ մասնակցում են վերապատրաստման ծրագրի

Մեկնարկեց «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագրի նոր փուլը։
09.10.2025
Վերջին Նորություններ

«Այբ» կրթական հիմնադրամի ուղերձն Ուսուցչի օրվա կապակցությամբ

«Այբ» համայնքի անունից շնորհավորում ենք ուսուցիչներին և երախտագիտություն հայտնում սերունդներ կրթելու առաքելությանը նվիրվելու համար:
05.10.2025

«Կրթության կառավարում և առաջնորդություն» դասընթացի նոր փուլը

Ծրագրին մասնակցում են «Մեկ ձայն» ասոցիացիայի և որոշ հանրակրթական ուսումնական հաստատությունների անդամներ։
25.09.2025

Դիլիջանի ավագ դպրոցում մեկնարկեց «Այբպրո» նախագծային ուսումնառության ծրագիրը

Ծրագիրը կյանքի է կոչվում «Կերոն» զարգացման հիմնադրամի և «Այբ» կրթական հիմնադրամի համագործակցությամբ։
22.09.2025
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված