Վերադառնալ

Մեկնարկել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագիրը

 

«Այբ» կրթական հիմնադրամը, «ԵՄ-ն հանուն կրթական բարեփոխումների» ծրագրի շրջանակում, ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ և ԿԳՄՍՆ հետ համատեղ իրականացնում է «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագիրը՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների համար։

Մեր կրթության որակի բարելավման համար սա կարևոր ծրագիր է։ Ըստ ԿԳՄՍՆ հետազոտության՝ 2024 թվականին 745 զարգացման ծրագիր է փորձաքննվել, որից 86-ն է դրական եզրակացություն ստացել: Նախարարությունում անցկացրել են 100 հարցազրույց, որից 39-ն է դրական եզրակացություն ստացել։ «Մեզ համար շատ կարևոր է, որ դպրոցն ունենա տնօրեն, քանի որ բոլորը պատկերացնում են, թե դպրոցում տնօրենի բացակայությունը ինչ ազդեցություն կարող է ունենալ հաստատության գործունեության վրա, սակայն մենք գնում ենք այդ ռիսկին և պատրաստ ենք որոշ ժամանակով դպրոցը թողնել առանց տնօրենի, բայց չունենալ տնօրեններ, որոնք չեն համապատասխանում այն չափանիշներին, որոնք անհրաժեշտ են, որ հնարավոր լինի իրականացնել բոլոր ծրագրված նախաձեռնությունները»,- ասում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։

Եվ հենց այդ նպատակով երեք համագործակցող կառույցները միացել են՝ կրթության մեջ փոփոխություն և դպրոցների կառավարման մեջ դրական ազդեցություն բերելու համար։ Ծրագիրը նպատակ ունի ուժեղացնելու կրթության կառավարիչների ինստիտուտը՝ զարգացնելով հանրակրթական հաստատությունների տնօրենների առաջնորդության և ռազմավարական պլանավորման հմտություններն ու արդյունավետ կառավարման գիտելիքները:

Տնօրենների համար վերապատրաստման կրթական ծրագիրը մշակել է «Այբ» կրթական հիմնադրամը, և վերապատրաստումն ամբողջությամբ կանցկացվի հիմնադրամի մասնագետների կողմից: Յոթամսյա ծրագիրն իրականացվելու է երկու խմբով՝ յուրաքանչյուրում 30-ական մասնակից, և լինելու է հիբրիդային՝ առկա և առցանց հանդիպումների ձևաչափերով:

«Մենք միավորել ենք «Այբ» համակարգում կառավարման փորձը, դրան ավելացրել ենք աշխարհում կուտակված այն գիտելիքը, որ կա կրթության կառավարման ոլորտում, որին, ցավոք, որպես երկիր, շատ քիչ առնչություն ունենք։ Այդ փորձը պետք է ներկրել և դարձնել մերը, իսկ տնօրեններին՝ դրա կրողն ու շարունակողը․ դա է հենց այս ծրագրի նպատակը։ Մենք ցանկանում ենք, որ ծրագրի մասնակիցները դառնան միջազգային մակարդակի կրթության կառավարիչներ, և ոչ մի բանով չենք իջեցնելու այդ նշաձողը»,- նշում է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը: Սա մեծ պատասխանատվություն կրող առաքելություն է, և, դիմելով տնօրենների հավակնորդներին, պրն Փախչանյանն ավելացնում է. «Մենք ակնկալում ենք, որ արդյունքում դուք իսկապես պատրաստ կլինեք ստանձնելու պատասխանատվություն և կդառնաք այս ամենի հավասար մասնակիցները։ Ոչ թե ուղղակի հավակնեք լինել դպրոցի տնօրեն, այլ հավակնեք լինել Հայաստանի կրթությունը դեպի մեծ ապագա տանելու առաքելության մասը»։

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանի՝ «Մեր ընդհանուր նպատակն ավելին է, քան կրթական որակի բարելավումը. խոսքը փոփոխություն բերող ուժեղ սերունդ դաստիարակելու մասին է: ՅՈՒՆԻՍԵֆ-ը հանձնառու է աջակցելու ՀՀ ջանքերին՝ արդիականացնելու իր կրթական համակարգը՝ բոլոր երեխաների և երիտասարդների համար ներառական որակյալ կրթություն ապահովելու նպատակով»։

Տնօրենների կարողությունների զարգացումը դրական ազդեցություն կունենա ոչ միայն որևէ կոնկրետ կրթական հաստատության, այլ ողջ համակարգի վրա ու նաև կամրապնդի համագործակցային մշակույթը հանրակրթական հաստատությունների կառավարման գործընթացում: Առաջադեմ ու նորարար գործիքակազմը խթան կհանդիսանա դպրոցների տնօրենների համար՝ նախաձեռնելու և իրագործելու փոփոխություններ, որոնց կարիքն այսօր կա դպրոցներում․ արդյունավետ կառավարումն ուղղակիորեն ազդում է ուսումնական միջավայրի որակի և կրթության բարձր չափանիշների ապահովման վրա:

16.10.2024
Գլխավոր Նորություններ

Վերափոխենք Հայաստանը կրթությամբ. ուսուցիչների հետ հանդիպում Տավուշում

ԴԿԴ-ում տեղի ունեցավ «Վերափոխենք Հայաստանը կրթությամբ. ուսուցիչների հետ հանդիպում Տավուշում» խորագրով միջոցառումը։
12.06.2026

«405» կրթական դաշինքը «Այբ»-ում

Հունիսի 9-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալել էր «405» կրթական դաշինքի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին։
10.06.2026

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին նվիրված գալա ընթրիքը

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին նվիրված գալա ընթրիքը համախմբեց կրթության փոխակերպող ուժին հավատացող համայնքին։
09.05.2026

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ «Այբ» կրթական հիմնադրամում

Ապրիլի 28-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալեց աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին:
30.04.2026
Վերջին Նորություններ

Ամփոփվել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրի հերթական փուլը

Ամփոփվել է յոթամսյա վերապատրաստման ծրագրի հերթական փուլը։
29.04.2026

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդես

Տեղի ունեցավ «Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդեսը։
08.04.2026

Քեմբրիջի միջազգային GCE A Level-ի որակավորում՝ «Այբ» դպրոցում

«Այբ» դպրոցն ԱԲ-ն ընդլայնում է նոր որակավորմամբ և առաջարկում է նաև Քեմբրիջի միջազգային GCE А Level։
20.02.2026
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված