Վերադառնալ

«Այբ»-ը` IACAC համաժողովի մասնակից

 

«Այբ» դպրոցի մասնագիտական կողմնորոշման մասնագետ և «Այբ» կրթական հիմնադրամի ԱԲ ծրագրի ճանաչման մասնագետ Ռուզաննա Մայիլյանը երկրորդ անգամ ներկայացրեց «Այբ»-ի գործունեության և Արարատյան բակալավրիատի յուրահատկությունները միջազգային ամենախոշոր կրթական հարթակներից մեկում՝ IACAC-ի ամենամյա համաժողովում: Այն այս տարի անցկացվեց Բոստոնի Հյուսիսարևմտյան համալսարանում (Northeastern University)։

Համաժողովի ընթացքում Ռուզաննան մասնակցեց կրթական սեմինարների, քննարկեց ոլորտի վերջին միտումները՝ անհատականացված ուսուցումից մինչև նորարարական տեխնոլոգիաներ։

Համաժողովին մասնակցում էին շուրջ 1600 կրթական հաստատություններ:

Բացի դրանից, Ռուզաննան ընտրվել էր նաև մասնակցելու հեղինակավոր «New England Navigator Tour» ծրագրին, որի ընթացքում նա հնարավորություն ունեցավ այցելելու Բոստոնի մի շարք համալսարաններ:

22.07.2025
Գլխավոր Նորություններ

Վերափոխենք Հայաստանը կրթությամբ. ուսուցիչների հետ հանդիպում Տավուշում

ԴԿԴ-ում տեղի ունեցավ «Վերափոխենք Հայաստանը կրթությամբ. ուսուցիչների հետ հանդիպում Տավուշում» խորագրով միջոցառումը։
12.06.2026

«405» կրթական դաշինքը «Այբ»-ում

Հունիսի 9-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալել էր «405» կրթական դաշինքի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին։
10.06.2026

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին նվիրված գալա ընթրիքը

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին նվիրված գալա ընթրիքը համախմբեց կրթության փոխակերպող ուժին հավատացող համայնքին։
09.05.2026

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ «Այբ» կրթական հիմնադրամում

Ապրիլի 28-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալեց աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին:
30.04.2026
Վերջին Նորություններ

Ամփոփվել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրի հերթական փուլը

Ամփոփվել է յոթամսյա վերապատրաստման ծրագրի հերթական փուլը։
29.04.2026

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդես

Տեղի ունեցավ «Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդեսը։
08.04.2026

Քեմբրիջի միջազգային GCE A Level-ի որակավորում՝ «Այբ» դպրոցում

«Այբ» դպրոցն ԱԲ-ն ընդլայնում է նոր որակավորմամբ և առաջարկում է նաև Քեմբրիջի միջազգային GCE А Level։
20.02.2026
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված