Մեկնարկել է ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը Տավուշում - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Մեկնարկել է ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը Տավուշում

Մեկնարկել է ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը Տավուշում

10 հուլիսի / 2021

Տավուշի մարզի 82 դպրոցների՝ գիտատեխնիկական ոլորտի առարկաներ դասավանդող 600 ուսուցիչ կվերապատրաստվեն «Այբ» կրթական հիմնադրամի վերապատրաստող մասնագետների միջոցով: Ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը մեկնարկել է հուլիսի 7-ին Դիլիջանի կենտրոնական դպրոցում՝ Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվելիք պետական չափորոշիչի փորձարարական ծրագրի բացման միջոցառումից անմիջապես հետո։ Վերապատրաստման ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Համաշխարհային բանկի «Եվրամիությունը հանուն նորարարության» նախաձեռնության շրջանակում։ Գիտատեխնիկական ոլորտի առարկաների ուսուցիչների վերապատրաստումն իրականացնում է «Այբ» կրթական հիմնադրամը, իսկ հումանիտար-հասարակական ոլորտի առարկաներինը՝ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը (ԿԶՆԱԿ)։ Հանրակրթության նոր չափորոշիչն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2023 թվականի սեպտեմբերից։ 

Դիտեք նյութն ամբողջությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքում:

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին