Հայտնի է Բնագիտության ուսանողական մրցաշարի առաջին հաղթողը - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Հայտնի է Բնագիտության ուսանողական մրցաշարի առաջին հաղթողը
  • Հայտնի է Բնագիտության ուսանողական մրցաշարի առաջին հաղթողը
  • Հայտնի է Բնագիտության ուսանողական մրցաշարի առաջին հաղթողը
  • Հայտնի է Բնագիտության ուսանողական մրցաշարի առաջին հաղթողը
  • Հայտնի է Բնագիտության ուսանողական մրցաշարի առաջին հաղթողը
  • Հայտնի է Բնագիտության ուսանողական մրցաշարի առաջին հաղթողը
  • Հայտնի է Բնագիտության ուսանողական մրցաշարի առաջին հաղթողը
  • Հայտնի է Բնագիտության ուսանողական մրցաշարի առաջին հաղթողը
  • Հայտնի է Բնագիտության ուսանողական մրցաշարի առաջին հաղթողը
  • Հայտնի է Բնագիտության ուսանողական մրցաշարի առաջին հաղթողը

Հայտնի է Բնագիտության ուսանողական մրցաշարի առաջին հաղթողը

28 ապրիլի / 2022

«Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ կայացավ Բնագիտության ուսանողական առաջին մրցաշարը (ԲՈՒՄ)։ Բարձրագույն կրթության ոլորտում տաղանդավոր երիտասարդների բացահայտմանն ուղղված նոր թիմային ձևաչափում ուժերը փորձեցին տարբեր բուհեր ներկայացնող ուսանողական թիմերը՝ «Նոբելը», «Nairian»-ը, «Pharmproject»-ը և RAU-ն։

 

                                                                     Մրցաշարն ամփոփ տես տեսանյութում՝ սեղմելով նկարին։

 

ԲՈՒՄ-ը հարթակ դարձավ ոչ միայն ոլորտի երիտասարդ և առաջատար մասնագետների համագործակցության համար, այլև գիտական ու հարակից ոլորտների կառույցների միավորման և նոր համայնքի ձևավորման։

 

 

Կիսաեզրափակիչում քիմիայի, կենսաբանության և ֆիզիկայի գիտակները ներկայացրին իրենց գիտական փորձերը, լուծեցին անակնկալ առաջադրանքներ և դիտարժան խաղ ցույց տվեցին մրցաշարի ամենադինամիկ փուլերից մեկում՝ գիտամարտում։ Թիմերը բանավիճեցին և բազմակողմանի լուծումներ առաջարկեցին ամենաարդիական խնդիրների համար՝ կովիդի դեմ պայքարի նոր եղանակների դուրսբերումից, զրահաբաճկոնի բժշկական կիրառությունից սկսած մինչև ջրային ռեսուրսների՝ Դեբեդ գետի օրինակով արդյունավետ մաքրման համակարգեր։

 

 

Մրցաշարի եզրափակիչում թիմերը ներկայացրին իրենց նախագծային աշխատանքները։ Թեման ռազմականն էր։ Ժյուրիի փորձառու անդամների և ներգրավված փորձագետների քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց «Pharmproject» թիմն իր «Գիտությունը ծառայեցնել կյանքին» նախագծով։ Թիմի անդամները միավորվել էին մրցաշարի շրջանակում և ներկայացնում էին Հայաստանի Հանրապետության տարբեր բուհեր (ԵՊՀ, ԵՊԲՀ, ՀԱՊՀ)։

 

 

Եզրափակիչին զուգահեռ՝ «Գիտության ԲՈՒՄերանգ» խորագրի ներքո անցավ հանրության համար բաց միջոցառումների շարք։ Ներկաների համար ուսուցողական գիտամարտ անցկացրին ժյուրիի կազմում ներառված առաջատար մասնագետներից մի քանիսը։ Նույն խորագրով ցուցահանդեսի ընթացքում իրենց առաջարկներն ու նորույթները ներկայացրին գիտական և հարակից ոլորտի մի շարք կազմակերպություններ՝ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան, Arloopa-ն, ԵՊՀ քիմիայի ֆակուլտետը,  Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը, «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ ՊՈԱԿ-ը, PMI Science գիտահետազոտական կենտրոնը, Solaron-ը, Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը։

 

 

 

Բնագիտության ուսանողական առաջին մրցաշարն անցավ գլխավոր գործընկեր PMI Science գիտահետազոտական կենտրոնում՝ տեղեկատվական աջակից «Գիտուժ» նախաձեռնության հետ համագործակցությամբ։

 

PMI Science գիտահետազոտական կենտրոնն աշխատում է մի շարք առաջնային ուղղություններով՝ տվյալագիտություն, տեխնոլոգիաներ, նյութագիտություն, մտավոր սեփականություն, նորարարությունների կառավարում և այլն։ Լինելով Հայաստանի հետազոտական և կրթական համակարգի մի մասը՝ այն համագործակցում է ավելի քան 125 հայ գիտնականների հետ։ Կենտրոնի աջակցությամբ 121-ից ավելի մագիստրոսների և 40-ից ավելի ասպիրանտների շնորհվել են կրթաթոշակներ, և 62-ից ավելի հետազոտական թիմեր ստացել են մինչև 7 մլն ՀՀ դրամի չափով ֆինանսավորում։ 

 

«Գիտուժը» Հայաստանում գիտության զարգացմանն աջակցող նախաձեռնություն է, որ միավորված է «Հզոր գիտություն, ուժեղ պետություն» կարգախոսի ներքո։

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին