Կադրային փոփոխություններ «Այբ»-ում - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Կադրային փոփոխություններ «Այբ»-ում

Կադրային փոփոխություններ «Այբ»-ում

05 հոկտեմբերի / 2016

«Դիլիջանի կենտրոնական դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի միաձայն որոշմամբ՝ հոկտեմբերի 1-ից «Այբ» դպրոցների ընտանիքին պատկանող Դիլիջանի կենտրոնական դպրոցի տնօրենի պաշտոնը կզբաղեցնի «Այբ» ակումբի անդամ, «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ Արամ Մեհրաբյանը, ով նաև «Փրինթինֆո» հրատարակչության տնօրենն է։

 

Դիլիջանի կենտրոնական դպրոցի հիմնադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը, ում գլխավորությամբ դպրոցը կայացել է, այսուհետ կստանձնի «Այբ» կրթական հիմնադրամի փոխտնօրենի պաշտոնը և կղեկավարի Արարատյան բակալավրիատի ծրագրով դպրոցների անդամակցության և համակարգման ուղղությունը։ «Այբ» կրթական հիմնադրամի Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում մեկնարկում է այն փուլը, երբ Արարատյան բակալավրիատը ներդրվելու է Հայաստանի և Արցախի (հետագայում՝ նաև սփյուռքի) դպրոցներում: Սոնա Կոշեցյանը, ունենալով դպրոցի հիմնադրման և ղեկավարման, նախագծելու և ներդնելու փորձ, լինելով նախագծային մտածելակերպ ունեցող ղեկավար, կհամակարգի Արարատյան բակալավրիատի ծրագրով նոր դպրոցների անդամակցության գործընթացները։

 

Շնորհավորում ենք Արամ Մեհրաբյանին ու Սոնա Կոշեցյանին և մաղթում հաջողություններ ու ձեռքբերումներ այս շատ կարևոր ճանապարհին։

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին