«Այբական խաղեր 2016». մարզում ենք ոչ միայն մարմինը, այլև միտքը - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • «Այբական խաղեր 2016». մարզում ենք ոչ միայն մարմինը, այլև միտքը
  • «Այբական խաղեր 2016». մարզում ենք ոչ միայն մարմինը, այլև միտքը
  • «Այբական խաղեր 2016». մարզում ենք ոչ միայն մարմինը, այլև միտքը
  • «Այբական խաղեր 2016». մարզում ենք ոչ միայն մարմինը, այլև միտքը
  • «Այբական խաղեր 2016». մարզում ենք ոչ միայն մարմինը, այլև միտքը

«Այբական խաղեր 2016». մարզում ենք ոչ միայն մարմինը, այլև միտքը

12 հոկտեմբերի / 2016

Հոկտեմբերի 9-ին կայացավ «Այբ» համայնքի ամենասիրելի և ուրախ միջոցառումը՝ ավանդական ամենամյա այբական խաղերը: Արդեն 4-րդ տարին անընդմեջ Այբական խաղերը համախմբում են ողջ «Այբ» համայնքին՝ աշակերտներին, ծնողներին, ուսուցիչներին, «Այբ» ակումբի անդամներին, բարերարներին, աշխատակիցներին՝ պարգևելով տպավորիչ ժամանց և անսահման ուրախություն։


Օրը լեցուն էր բազմազան և բազմապիսի մրցույթներով, զվարճալի խաղերով և միջոցառումներով: Այս տարի մրցութային խաղերը համալրվել էին ևս մեկով՝ վոլեյբոլով: Նորամուծություն էր նաև «100-ը 1-ին» խաղը՝ ոչ մրցութային խաղերի կազմում:


Ինչպես նշեց «Այբական խաղեր 2016»-ի կազմակերպիչ-համակարգող Սոնա Կոշեցյանը, այս տարի միջոցառումն առանձնացավ նաև «Այբ» դպրոցի նախագծային ուսուցման ակումբների ցուցադրություններով: Օրինակ՝ «Գիտությունը՝ փորձերով» ակումբը հանդես եկավ ֆիզիկայի և քիմիայի հետաքրքրաշարժ փորձերով, իսկ լուսանկարչության ակումբը դպրոցում ֆոտոստուդիա էր ստեղծել և, իր հետաքրքիր մտահղացումն օգտագործելով, նկարում էր ցանկացողներին: Ֆոտոսեսիայի ողջ հետաքրքրությունը կայանում էր նրանում, որ մարդիկ նկարվում էին թթու կամ կծու ուտելուց անմիջապես հետո:


«Այբական խաղեր 2016»-ի ընթացքում կայացավ նաև ավանդական սննդի տոնավաճառը, որն ուղեկցվեց համեղ հարիսայի հյուրասիրությամբ: Հարիսայի հյուրասիրությունն ունի խորհուրդ: Հին ժամանակներում հարիսան պատրաստվել է մեծ տոնախմբությամբ և իր շուրջն է հավաքել հազարավոր մարդկանց: Հենց այս պատճառով է հարիսան ընտրված որպես Այբական խաղերի ավանդական մաս:


Դե իսկ սննդի վաճառքից գոյացած հասույթը, որը կազմում է 1,034,230 ՀՀ դրամ, այս տարի կծառայի «Այբ» դպրոցի «Battle of Evermore» երաժշտախմբի համար նոր գործիքներ ձեռք բերելուն:


Այբական խաղերի մասնակիցներից շատերը նշում են, որ խաղերն էլ ավելի են մոտիվացնում «Այբ» համայնքի անդամներին, օգնում ավելի լավ ճանաչել միմյանց և փորձել իրենց ուժերը սպորտի և ինտելեկտուալ խաղերի միջոցով:


Ռիմա Թորոսյան (12-րդ դասարան)

Մարիաննա Բախշեցյան (10-րդ դասարան)

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին