Մարդու բարձրագույն ձգտումը պետք է լինի շրջապատին ծառայելը․ Ալ Եսայան - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Մարդու բարձրագույն ձգտումը պետք է լինի շրջապատին ծառայելը․ Ալ Եսայան
  • Մարդու բարձրագույն ձգտումը պետք է լինի շրջապատին ծառայելը․ Ալ Եսայան
  • Մարդու բարձրագույն ձգտումը պետք է լինի շրջապատին ծառայելը․ Ալ Եսայան
  • Մարդու բարձրագույն ձգտումը պետք է լինի շրջապատին ծառայելը․ Ալ Եսայան
  • Մարդու բարձրագույն ձգտումը պետք է լինի շրջապատին ծառայելը․ Ալ Եսայան

Մարդու բարձրագույն ձգտումը պետք է լինի շրջապատին ծառայելը․ Ալ Եսայան

04 մայիսի / 2022

«Այբ»-ի «Հաջողության բանաձև»-ը «Ֆիլիպ Մորրիս» գիտահետազոտական կենտրոնում հյուրընկալել էր բարձր տեխնոլոգիաների ոլորտում կայացած ու հաջողակ մասնագետ, «ԻնտելինԷյր» կազմակերպության հիմնադիր Ալ Եսայանին։ Մեր խոսնակը հանդիպման մասնակիցների հետ կիսեց աշխատանքում կայանալու և սեփական երազանքներն իրականացնելու իր տեսլականը՝ նախ նշելով, որ հաջողության հասնելու բանալիներից են կատարածդ աշխատանքի նկատմամբ հոգատարությունն ու նվիրումը։ Իսկ որպեսզի լինես աշխատանքիդ նկատմամբ հոգատար, այն պետք է ոգեշնչող լինի։ Աշխատանքում հաջողելու գրավականներից է նաև կատարելության հասնելու և սեփական գիտելիքներդ սովորելու ձգտում ունեցողների հետ հետևողականորեն կիսելու սկզբունքը։ Սովորելու ձգտում ունեցող մարդկանց գտնելու համար պիտի միշտ շրջապատիդ հաղորդակից դարձնես երազանքներիդ և պատմես, թե ինչ ես ունակ սովորեցնելու՝  երազանքներին համատեղ հասնելու համար։ Ըստ պարոն Եսայանի՝ մեր երազանքները սոսկ երազանքներ էլ կմնան առանց դրանք իրականացնելու օրակարգի ու մեր համախոհների հետ համագործակցության։ Ալ Եսայանը երազել է այն մասին, որ մարդիկ, ում ինքը սովորեցնում է, իրենց հերթին բաժին հանեն իրենց գիտելիքից ևս տասը հոգու: Ըստ մեր խոսնակի՝ սեփական գիտելիքներդ ուրիշների հետ կիսելու համար պետք է հմուտ լինես ընտրածդ գործում և անընդհատ ավելացնես գիտելիքներիդ պաշարը։ Երբ արդեն հմուտ ես, ձեռք ես բերում նաև ստեղծարար լինելու վստահություն։ Հաջողության վերը նշված բոլոր 5 բանալիները, ըստ Ալ Եսայանի, ունեն մեկ բարձրագույն նպատակ՝ որ մարդը կարողանա ծառայել իրեն շրջապատող համայնքին։

Այսպիսով՝ Ալ Եսայանի հաջողության բանալիներն են՝ աշխատանքի հանդեպ հոգատարություն ու նվիրում, աշխատանքում հմտությունը, ինչպես նաև վստահություն ու ստեղծարարություն, որոնք այն հիմքերն են, որ թույլ կտան հավերժ ծառայության մեջ լինել: Ալ Եսայանը հանդիպման ընթացքում նաև պատասխանեց ներկաների հարցերին՝ հավատացնելով, որ ցանկացած մարդ կարող է գտնել հաջողության վերոնշյալ բանալիները, եթե անընդհատ պատրաստ է բարելավելու իր աշխատանքի որակը՝ շնորհիվ շրջապատի մարդկանց հետ հաղորդակցության և նրանց կարծիքները լսելու և կատարելագործվելու։

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

 

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին