Մարտահրավերները՝ նոր հնարավորությունների սկիզբ - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Մարտահրավերները՝ նոր հնարավորությունների սկիզբ

Մարտահրավերները՝ նոր հնարավորությունների սկիզբ

11 Սեպտեմբերի / 2020

Ուրախ ենք տեղեկացնելու, որ «Կենգուրու 2020» միջազգային մաթեմատիկական մրցույթը կկայանա սեպտեմբերի 12-ին՝ առցանց։

 

Կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերներն արգելք չեղան, որ «Այբ» կրթական հիմնադրամը շարունակի կրթական տոն պարգևել հազարավոր երեխաների և հանդես գա նոր, ժամանակին համահունչ լուծումներով և նորարար գաղափարներով։ «Այբ»-ի զանգվածային դպրոցական մրցույթներն անցնում են առցանց հարթակ՝ հնարավորություն ընձեռելով հազարավոր երեխաների՝ նոր տեխնոլոգիական լուծումներով ստուգելու իրենց գիտելիքներն ու տրամաբանությունը և մասնակցելու ամենամեծ կրթական շարժմանը Հայաստանում։

 

«Այբ» կրթական հիմնադրամի և «Աիստ Գլոբալ» ՍՊԸ-ի համագործակցության շնորհիվ Uteach հարթակով վերջապես կկայանա «Կենգուրու 2020»-ը: Այս տարի առաջին անգամ «Կենգուրուն» անցկացվելու է առցանց։

Մենք լիահույս ենք, որ մրցույթի նոր ձևաչափով անցկացումը նոր խթան կծառայի մեր կրթության ոլորտում նորարարությունների և 21-րդ դարին համահունչ ծրագրերի ներդրմանը։

 

Դիտե՛ք «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի հայաստանյան պատմության մասին պատմող մեր տեսաֆիլմը։

Հաջողություն ենք մաղթում «Կենգուրուի» բոլոր սիրահարներին։

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին