Վերադառնալ

Հիբրիդային կրթությունը՝ մեծ երազանքների սկիզբ

 

«Այբ» հիբրիդային կրթությունը միջազգայնորեն մրցունակ և համապարփակ ծրագիր է, որի հիմքում Արարատյան բակալավրիատն է։ Այն անվճար կրթական հնարավորություն է, որը թույլ է տալու տասներորդցիներին ոչ միայն խորությամբ ուսումնասիրել իրենց նախընտրած բնագիտական առարկան, այլ նաև, ոլորտի առաջատար մասնագետների առաջնորդությամբ, ստացած գիտելիքները ներդնել իրական և հանրային նշանակության նախագծերի մեջ։ Այսօր  կրթական լավագույն մոդելներն աշխարհում հիմնված են հենց նախագծային կրթության վրա։

Ծրագրի շնորհանդեսին մասնակիցներին ողջունեց «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը։ ««Այբ» հիբրիդային կրթությունը կոչված է օգնելու աշակերտներին՝ իրագործելու հավակնոտ նախագծեր, ստանալու միջազգայնորեն մրցունակ նախագծային կրթություն, թևեր տալու ավելի մեծ երազանքների հասնելու համար»,-իր խոսքում նշեց Սոնա Կոշեցյանը՝ շեշտելով գիտության տարբեր ոլորտների գրավչությունը և դրանց կիրառական նշանակությունը։

Ծրագրում ներառվել է 66 մասնակից, 43 աշակերտ՝  ՀՀ մարզերից և Արցախից, 23-ը՝ Երևանից։ Ծրագրի ավարտին նրանք կստանան միջազգային հավաստագիր՝ իրենց սովորած բնագիտական առարկայից։

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանի խոսքով՝ կրթությունն անընդմեջ գործընթաց է, և «Այբ» հիբրիդային կրթությունը ստեղծվել է որպես հնարավորություն Հայաստանի բոլոր անկյուններում ապրող տասներորդ դասարանցիների համար՝ ստանալու լավագույն կրթություն՝ առանց իրենց բնակավայրից հեռանալու։ 

Երկօրյա շնորհանդեսի ընթացքում մասնակիցները  ծանոթացան ծրագրի դասընթացավարների հետ, որոնք ներկայացրին դասընթացների բովանդակությունը։ Business Development Group ընկերությունն անցկացնելու է «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացը, Startup Armenia ընկերությունը՝ «Նախագծային մտածողություն (Design Thinking) և հետազոտական հմտություններ», PMA ընկերությունը՝ «Նախագծերի կառավարման հիմունքներ»։  

«Ինքնություն և արժեքներ» դասընթացի վարող, «Այբ» կրթական հիմնադրամի ռազմավարական ծրագրերի տնօրեն Մեսրոպ քահանա Արամյանի խոսքով՝ նոր սերունդը պետք է հասկանա, թե որ ժառանգությունն է ուզում զարգացնել, և որտեղ է տեսնում իր ներդրումը։ Յուրաքանչյուր սերունդ իր ներդրումն ունի ազգի գիտակցության, ինքնագիտակցության հզորացման մեջ։

Ռոբին ռոբոտի ստեղծող, ստարտափի հիմնադիր Կարեն Խաչիկյանը ստարտափի ստեղծման իր փորձը պատմեց ծրագրի մասնակիցներին՝ կոչ անելով երեխաներին բաց չթողնել այս բացառիկ կրթական հնարավորությունը։

Մասնակիցները ծանոթացան նաև իրենց նախագծերի ղեկավարների հետ, որոնք ներկայացնում են առաջատար գիտական ու կրթական հաստատություններ, ունեն հարուստ փորձ և նորարար մտածողություն։  Ձևավորվեց ավելի քան տասը նախագծային թիմ, որոնք կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա, կենսաինֆորմատիկա և այլ բնագիտական առարկաների, ինչպես նաև ՏՀՏ-ի իրական նախագծեր են կյանքի կոչելու։


«Այբ» հիբրիդային կրթությունը տևելու է մեկուկես տարի, համադրելու է կրթության առցանց և անցանց մեթոդները, հնարավորություն է տալու աշակերտներին նախագիծ իրականացնելու և խորացնելու իրենց նախընտրած բնագիտական առարկայի գիտելիքները։ Ծրագրվում է, որ հաջորդ փուլով այն կգործարկվի նաև սփյուռքի երեխաների համար՝ Արարատյան բակալավրիատը հասանելի դարձնելով ավելի մեծ թվով սովորողների։

19.01.2022
Գլխավոր Նորություններ

Մեկնարկել է հոգաբարձուների խորհրդի ձևավորման գործընթացը

Մեկնարկել է «Այբ» կրթական հիմնադրամի և «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհուրդների ձևավորման գործընթացը։
21.10.2025

Թարգմանչաց տոնն Օշականում

«Այբ»-ը Թարգմանչաց շարժման յուրատեսակ շարունակությունն է և առաջնորդվում է Հայաստանում կրթության բարձր նշաձող սահմանելու նույն գաղափարով։
15.10.2025

60 տնօրեններ և տնօրենի հավակնորդներ մասնակցում են վերապատրաստման ծրագրի

Մեկնարկեց «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագրի նոր փուլը։
09.10.2025

«Այբ» կրթական հիմնադրամի ուղերձն Ուսուցչի օրվա կապակցությամբ

«Այբ» համայնքի անունից շնորհավորում ենք ուսուցիչներին և երախտագիտություն հայտնում սերունդներ կրթելու առաքելությանը նվիրվելու համար:
05.10.2025
Վերջին Նորություններ

«Կրթության կառավարում և առաջնորդություն» դասընթացի նոր փուլը

Ծրագրին մասնակցում են «Մեկ ձայն» ասոցիացիայի և որոշ հանրակրթական ուսումնական հաստատությունների անդամներ։
25.09.2025

Դիլիջանի ավագ դպրոցում մեկնարկեց «Այբպրո» նախագծային ուսումնառության ծրագիրը

Ծրագիրը կյանքի է կոչվում «Կերոն» զարգացման հիմնադրամի և «Այբ» կրթական հիմնադրամի համագործակցությամբ։
22.09.2025

Աշխարհահռչակ BIG-ը՝ «Այբ» ավագ դպրոցի նոր մասնաշենքի նախագծի հեղինակ

Սեպտեմբերի 4-5-ին դանիական հեղինակավոր BIG ընկերության պատվիրակությունը՝ BIG-ի գործընկեր Քեթրին Հուանգի գլխավորությամբ, Երևանում էր։
08.09.2025
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված