Վերադառնալ

Հայտնի է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլի հաղթողը

 

Հուլիսի 19-ին տեղի ունեցավ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը։ ՌՀՕ-ի ազգային փուլը 2016 թվականից Հայաստանում կազմակերպում և անցկացնում է «Այբ» կրթական հիմնադրամը։ Այս մրցույթի նպատակն է զարգացնել աշակերտների տրամաբանությունը և ճարտարագիտական ունակությունները՝ նպաստելով տեսական գիտելիքների գործնական կիրառմանը և խթանելով աշակերտների ստեղծարարությունը։ 

Մրցույթին այս տարի մասնակցեց 16 թիմ, ինչը կրկնակի ավել է անցած տարվա ցուցանիշից։ ՌՀՕ-ի մասնակիցներն էին 8-19 տարեկան աշակերտները՝ համապատասխան տարիքային խմբերում՝ տարրական (10 թիմ), կրտսեր (4 թիմ) ու ավագ  (2 թիմ): 

«Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը մրցույթի բացման արարողության ժամանակ առանձնացրեց այն փաստը, որ տարիների ընթացքում ՌՀՕ-ն վերածվել է լեգո կրթության ոլորտում մի յուրահատուկ շարժման, որն իր շուրջն է համախմբում ռոբոտաշինությամբ հետաքրքրված մեծ թվով աշակերտների, մարզիչների ու կազմակերպությունների։ Մենք կարող ենք արձանագրել, որ ունենք այս ոլորտի շուրջ համախմբված կայուն համայնք։ Գնալով ավելանում է նաև ՌՀՕ-ին միացող գործընկերների և հովանավորների թիվը։

 

Այս տարի մրցույթի հովանավորն էր «Ռոստելեկոմ» ընկերությունը, իսկ գործընկերը՝ «Զիգզագ» ընկերությունը։

 

«Այբ» կրթական հիմնադրամի մրցույթների բաժնի ղեկավար Տաթև Ադամյանի խոսքով՝ անչափ ուրախալի է տեսնել ռոբոտաշինությամբ հետաքրքրվող աշակերտների թվի շարունակական աճը և հատկապես այն, որ 2016 թվականի համեմատ, երբ առաջին անգամ անցկացվեց մրցույթը, հիմա 3 անգամ ավելի շատ աղջիկներ են ներգրավված ռոբոտաշինության մեջ։

2022-ին մրցույթն անցկացվեց «Ռոբո առաքելություն» և «Ապագա նորարարներ» կատեգորիաներում։ ՌՀՕ-ի ազգային փուլի մասնակից 16 թիմերի կեսը ներկայացնում էին մարզերը (Շիրակ, Կոտայք, Սյունիք)։ 

  • Տարրական տարիքային խմբում լավագույնը ճանաչվեց Կապանի «Գիտտուն 1» թիմը, որն արժանացավ նաև գլխավոր մրցանակին՝ դեպի Գերմանիա ուղեգրին՝ մասնակցելու Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլին։
  • Կրտսեր տարիքային խմբում հաղթեց «Best Trio» թիմը, իսկ ավագ տարիքային խմբում՝ «Ֆիզմաթը»։
  • Հատուկ մրցանակի արժանացավ Գյումրու «Մուշ» թիմի անդամ Լյովա Սարոյանը, ով մրցույթի հաջորդ օրը մեկնում էր ՀՀ ԶՈՒ ծառայության։ Եվս մեկ հատուկ մրցանակի, կրկին «Մուշ» թիմից, արժանացավ Նարեկ Սարոյանը՝ խնդրի համար յուրահատուկ լուծում առաջարկելու համար։

Այս տարվա մրցույթի կարգախոսն է «Իմ ռոբոտն իմ ընկերն է», և մրցույթի ընթացքում աշակերտները փորձեցին հասնել իրենց գերնպատակին՝ այն է՝ ռոբոտների միջոցով մարդկային կյանքն ավելի հարմարավետ ու անվտանգ դարձնել։ Այժմ սպասում ենք հաղթող թիմի հաջող ելույթին այս տարվա աշնանը Գերմանիայի Դորտմունդ քաղաքում։

22.07.2022
Գլխավոր Նորություններ

Ամփոփվել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրի հերթական փուլը

Ամփոփվել է յոթամսյա վերապատրաստման ծրագրի հերթական փուլը։
29.04.2026

Քեմբրիջի միջազգային GCE A Level-ի որակավորում՝ «Այբ» դպրոցում

«Այբ» դպրոցն ԱԲ-ն ընդլայնում է նոր որակավորմամբ և առաջարկում է նաև Քեմբրիջի միջազգային GCE А Level։
20.02.2026

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը

Ներհամայնքային ընտրությամբ ձևավորվել է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը։
29.12.2025

Ուսուցչական համաժողովը համախմբեց Հայաստանի մանկավարժական համայնքին և աշխարհի առաջատար փորձագետներին

«Այբ» կրթական հիմնադրամը հոկտեմբերի 25-26-ին կազմակերպեց «Արժեքահեն կրթություն» ուսուցչական համաժողովը:
27.10.2025
Վերջին Նորություններ

Մասնագիտական կարողությունների զարգացման վերապատրաստումներ

Այս անգամ հիմնադրամն անցկացրեց Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրի ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացման վերապատրաստումներ։
08.12.2025

Շարունակվում է «Կրթության կառավարում և առաջնորդություն» դասընթացը

«Մեկ ձայն» ասոցիացիայի անդամների և որոշ հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների համար։
28.11.2025

Մեկնարկել է հոգաբարձուների խորհրդի ձևավորման գործընթացը

Մեկնարկել է «Այբ» կրթական հիմնադրամի և «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհուրդների ձևավորման գործընթացը։
21.10.2025
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված