Վերադառնալ

Հայտնի է Բնագիտության ուսանողական մրցաշարի առաջին հաղթողը

 

«Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ կայացավ Բնագիտության ուսանողական առաջին մրցաշարը (ԲՈՒՄ)։ Բարձրագույն կրթության ոլորտում տաղանդավոր երիտասարդների բացահայտմանն ուղղված նոր թիմային ձևաչափում ուժերը փորձեցին տարբեր բուհեր ներկայացնող ուսանողական թիմերը՝ «Նոբելը», «Nairian»-ը, «Pharmproject»-ը և RAU-ն։

ԲՈՒՄ-ը հարթակ դարձավ ոչ միայն ոլորտի երիտասարդ և առաջատար մասնագետների համագործակցության համար, այլև գիտական ու հարակից ոլորտների կառույցների միավորման և նոր համայնքի ձևավորման։

Կիսաեզրափակիչում քիմիայի, կենսաբանության և ֆիզիկայի գիտակները ներկայացրին իրենց գիտական փորձերը, լուծեցին անակնկալ առաջադրանքներ և դիտարժան խաղ ցույց տվեցին մրցաշարի ամենադինամիկ փուլերից մեկում՝ գիտամարտում։ Թիմերը բանավիճեցին և բազմակողմանի լուծումներ առաջարկեցին ամենաարդիական խնդիրների համար՝ կովիդի դեմ պայքարի նոր եղանակների դուրսբերումից, զրահաբաճկոնի բժշկական կիրառությունից սկսած մինչև ջրային ռեսուրսների՝ Դեբեդ գետի օրինակով արդյունավետ մաքրման համակարգեր։

Մրցաշարի եզրափակիչում թիմերը ներկայացրին իրենց նախագծային աշխատանքները։ Թեման ռազմականն էր։ Ժյուրիի փորձառու անդամների և ներգրավված փորձագետների քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց «Pharmproject» թիմն իր «Գիտությունը ծառայեցնել կյանքին» նախագծով։ Թիմի անդամները միավորվել էին մրցաշարի շրջանակում և ներկայացնում էին Հայաստանի Հանրապետության տարբեր բուհեր (ԵՊՀ, ԵՊԲՀ, ՀԱՊՀ)։

Եզրափակիչին զուգահեռ՝ «Գիտության ԲՈՒՄերանգ» խորագրի ներքո անցավ հանրության համար բաց միջոցառումների շարք։ Ներկաների համար ուսուցողական գիտամարտ անցկացրին ժյուրիի կազմում ներառված առաջատար մասնագետներից մի քանիսը։ Նույն խորագրով ցուցահանդեսի ընթացքում իրենց առաջարկներն ու նորույթները ներկայացրին գիտական և հարակից ոլորտի մի շարք կազմակերպություններ՝ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան, Arloopa-ն, ԵՊՀ քիմիայի ֆակուլտետը,  Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը, «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ ՊՈԱԿ-ը, PMI Science գիտահետազոտական կենտրոնը, Solaron-ը, Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը։


Բնագիտության ուսանողական առաջին մրցաշարն անցավ գլխավոր գործընկեր PMI Science գիտահետազոտական կենտրոնում՝ տեղեկատվական աջակից «Գիտուժ» նախաձեռնության հետ համագործակցությամբ։

28.04.2022
Գլխավոր Նորություններ

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ «Այբ» կրթական հիմնադրամում

Ապրիլի 28-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալեց աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին:
30.04.2026

Ամփոփվել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրի հերթական փուլը

Ամփոփվել է յոթամսյա վերապատրաստման ծրագրի հերթական փուլը։
29.04.2026

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդես

Տեղի ունեցավ «Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդեսը։
08.04.2026

Քեմբրիջի միջազգային GCE A Level-ի որակավորում՝ «Այբ» դպրոցում

«Այբ» դպրոցն ԱԲ-ն ընդլայնում է նոր որակավորմամբ և առաջարկում է նաև Քեմբրիջի միջազգային GCE А Level։
20.02.2026
Վերջին Նորություններ

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը

Ներհամայնքային ընտրությամբ ձևավորվել է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը։
29.12.2025

Մասնագիտական կարողությունների զարգացման վերապատրաստումներ

Այս անգամ հիմնադրամն անցկացրեց Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրի ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացման վերապատրաստումներ։
08.12.2025

Շարունակվում է «Կրթության կառավարում և առաջնորդություն» դասընթացը

«Մեկ ձայն» ասոցիացիայի անդամների և որոշ հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների համար։
28.11.2025
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված