Վերադառնալ

8 ստարտափ ֆինանսավորում է ստացել «ԻմաՋեն»-ի շրջանակում

 

ԵՐԵՎԱՆ, 31-ը մայիսի 2022 թ. «Սերունդ առանց սահմանների» մրցույթի «ԻմաՋեն» երիտասարդական նախաձեռնության շրջանակներում հանգստյան օրերին Դիլիջանում անցկացված վարժանքի ավարտին հայ դեռահասների ութ ստարտափ թիմ անցել է նախագծերի իրականացման փուլ՝ յուրաքանչյուրը որպես նախաֆինանսավորում ստանալով 1000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (444,280 դրամ):

«Սերունդ առանց սահմանների» մրցույթի մեկնարկը տրվել է մարտի սկզբին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, մասնավորապես՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԶԾ-ի, ՄԱԿԲՀ-ի, ինչպես նաև «Այբ» կրթական հիմնադրամի կողմից։ Մրցույթի հայտերի ընդունման փուլում ստացվել է 109 հայտադիմում Հայաստանի վեց մարզերը և քաղաքամայր Երևանը ներկայացնող 14-24 տարեկան երիտասարդներից։ Հայտերում ներկայացված են եղել տարաբնույթ գաղափարներ՝ սկսած կրթական որակի բարելավման և քաղաքացիական ակտիվիզմի խթանման, մինչև աշխատատեղերի ավելացման, կլիմայական փոփոխությունների կանխման, մեդիագրագիտության և հոգեկան առողջության վերաբերյալ իրազեկման մակարդակի բարձրացման եղանակներ և ուղիներ։

«Սերունդ առանց սահմանների» մրցույթի գործընկերներն են՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, «Սիներջի» ընկերության հայաստանյան գրասենյակը ու «Բոդի շոփ» բրենդի հայաստանյան մասնաճյուղը։ Ներկայացված 109 հայտադիմումներից ընդհանուր ընտրական հանձնաժողովի կողմից առանձնացվել են 12-ը, որոնք մրցել են մայիսի 28-29-ին Դիլիջանում անցկացված վարժանքի շրջանակներում։ Վարժանքի արդյունքներով գաղափարների ինկուբացիոն փուլ են անցել հետևյալ ութ թիմերը․

  • Landslide Rulers թիմը (Երևան), որ ցանկանում է կառուցել հատուկ վանդակներ՝ վերօգտագործելով թափոնները՝ նրանց երկրորդ կյանք հաղորդելով և միաժամանակ պայքարելով սողանքների դեմ:​​​​
  • ԿԼԻՄԱՊՈԼԻՍ թիմը (Վեդի) նախատեսում է սեղանի խաղ ստեղծել, որ կունանա նաև իր առցանց տարբերակը հայերեն և անգլերեն՝ ցանկանալով ներկայացնել երիտասարդներին, թե ինչպես կարելի է նվազեցնել կլիմայի փոփոխության հետևանքները:
  • Creative Corner թիմի (Գյումրի) գաղափարը ոչ ֆորմալ կրթական հաստատության ստեղծումն է, որն առաջարկում է վերապատրաստում և պրակտիկա սպասարկման ոլորտում՝ օգնելով երիտասարդներին մուտք գործել աշխատաշուկա:
  • Tea & More թիմը (Կողբ) նախատեսում է ստեղծել չրերի և բուսական թեյերի արտադրություն:
  • Girlopolis թիմի (Երևան) գաղափարը STEM-ով հետաքրքրված աղջիկների համար մի շարք հեքաթոններ անցկացնելն է՝ խրախուսելով աղջիկներին հիմնել իրենց ստարտափները, զարգացնել իրենց տեխնոլոգիական գաղափարները և STEM-ում ընտրել կարիերայի ուղին:
  • MeDialog թիմը (Երևան) նախատեսում է խրախուսել դեռահասների և երիտասարդների շրջանում մեդիագրագիտությունը՝ կանխելով առցանց բռնության ենթարկվելու և խարդախությունների մեջ ներքաշվելու հնարավորությունները՝ դարձնելով երիտասարդներին ավելի ինքնավստահ և ավելի պաշտպանված:
  • Vayeli Cafe and Bakery թիմի գաղափարը Կապանում սրճարան հիմնելն է: Այդպիսով ոչ միայն աշխատատեղեր կստեղծվեն, այլև այն կծառայի որպես հավաքատեղի երիտասարդների համար:
  • էկո Կողբ թիմի գաղափարն է Տավուշում ստեղծել էկո տոպրակների կարի արտադրամաս, որը կկանխի պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը, աշխատատեղեր կստեղծի կանանց, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար։ GenU-ի աջակից Body Shop-ը խոստացել է աջակցել Էկո Կողբին և խթանել պայուսակների վաճառքը Հայաստանի Body Shop-ի խանութներում ևս:

Այս փուլում թիմերը կուղղեն տրամադրված նախաֆինանսավորումը իրենց գաղափարների իրագործմանը՝ ոլորտային փորձագետների ուղղորդման ներքո:

«Սերունդ առանց սահմանների» մրցույթի նպատակն է հնարավորություն ընձեռել երիտասարդներին՝ ծավալելու հանրօգուտ գործունեություն, լսելի դարձնելու իրենց ձայնը, ինչպես նաև բացահայտելու և իրագործելու իրենց ներուժը ձեռնարկատիրության և ստեղծարարության ոլորտներում: Երիտասարդ տարիները լավագույն ժամանակն են նախաձեռնորեն լուծելու սեփական համայնքների սոցիալական խնդիրները: Ինչպես ցույց է տվել դիմումների ընդունման փուլը, հայ երիտասարդները գաղափարների պակաս չունեն և պատրաստակամ են նպաստել իրենց երկրի զարգացմանը և ապագայի կերտմանը»,- միաձայն փաստում են կազմակերպիչները:

2022-ի հուլիսին Հայաստանի կողմից ներկայացված լուծումներից ամենախոստումնալից երկուսը կներկայացվեն միջազգային մրցույթի։ Հաղթած նախագծերը լրացուցիչ ֆինանսավորում կստանան, իսկ մրցույթի գործընկերների կողմից մշակված ինկուբացիոն միջազգային հատուկ ծրագիրը կօգնի ընդլայնելու այդ նախագծերի մասշտաբը։


«Առանց սահմանափակումների սերունդ» մրցույթը հանրային և մասնավոր հատվածների և երիտասարդության միջև միջազգային գործընկերության ձևաչափ է, որի նպատակն է օգնել երիտասարդներին դառնալ հանրօգուտ և նվիրված քաղաքացիներ։ Մրցույթի շրջանակներում փորձ է արվում կապելու միջնակարգ կրթությունն ու վերապատրաստումը զբաղվածության և ձեռնարկատիրության հետ՝ հզորացնելով յուրաքանչյուր երիտասարդի կարողությունը հաջողելու աշխատաշուկայում։

Մրցույթին կարող են մասնակցել երիտասարդ նորարարներ Հայաստանից և 35 այլ երկրներից՝  կրթության բարելավման, աշխատատեղերի ստեղծման, քաղաքացիական մասնակցության խթանման ուղղություններով, ինչպես նաև կլիմայական փոփոխություններին դիմագրավման, մեդիագրագիտության, հոգեկան առողջության և այլ ոլորտներում երկարաժամկետ զարգացման խնդիրներին նպաստող լուծումներ մշակելու նպատակով։ 2021 թ.-ի դրությամբ այս միջազգային նախաձեռնությունը գործում է ավելի քան 43 երկրում՝ ներգրավելով մոտ 200 կազմակերպություն և ավելի քան 15 մլն․երիտասարդի, ում կարողություններին զարկ տալով՝ վերջիններիս ներուժը լիարժեք իրագործելու լայն հնարավորություններ են ստեղծվում:

28.02.2023
Գլխավոր Նորություններ

Ուսուցչական համաժողովը համախմբեց Հայաստանի մանկավարժական համայնքին և աշխարհի առաջատար փորձագետներին

«Այբ» կրթական հիմնադրամը հոկտեմբերի 25-26-ին կազմակերպեց «Արժեքահեն կրթություն» ուսուցչական համաժողովը:
27.10.2025

Մեկնարկել է հոգաբարձուների խորհրդի ձևավորման գործընթացը

Մեկնարկել է «Այբ» կրթական հիմնադրամի և «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհուրդների ձևավորման գործընթացը։
21.10.2025

Թարգմանչաց տոնն Օշականում

«Այբ»-ը Թարգմանչաց շարժման յուրատեսակ շարունակությունն է և առաջնորդվում է Հայաստանում կրթության բարձր նշաձող սահմանելու նույն գաղափարով։
15.10.2025

60 տնօրեններ և տնօրենի հավակնորդներ մասնակցում են վերապատրաստման ծրագրի

Մեկնարկեց «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագրի նոր փուլը։
09.10.2025
Վերջին Նորություններ

«Այբ» կրթական հիմնադրամի ուղերձն Ուսուցչի օրվա կապակցությամբ

«Այբ» համայնքի անունից շնորհավորում ենք ուսուցիչներին և երախտագիտություն հայտնում սերունդներ կրթելու առաքելությանը նվիրվելու համար:
05.10.2025

«Կրթության կառավարում և առաջնորդություն» դասընթացի նոր փուլը

Ծրագրին մասնակցում են «Մեկ ձայն» ասոցիացիայի և որոշ հանրակրթական ուսումնական հաստատությունների անդամներ։
25.09.2025

Դիլիջանի ավագ դպրոցում մեկնարկեց «Այբպրո» նախագծային ուսումնառության ծրագիրը

Ծրագիրը կյանքի է կոչվում «Կերոն» զարգացման հիմնադրամի և «Այբ» կրթական հիմնադրամի համագործակցությամբ։
22.09.2025
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված