Վերադառնալ

«Այբ»-ը և «Իդրամ»-ը կհամագործակցեն զանգվածային մրցույթների շուրջ

 

Հունվարի 16-ին «Այբ» կրթական հիմնադրամը և «Իդրամ» վճարային համակարգը հուշագրի ստորագրմամբ ազդարարեցին կրթության շուրջ իրենց համագործակցության մասին։ «Իդրամ» ընկերությունն աջակցելու է «Այբ» կրթական հիմնադրամի զանգվածային մրցույթներին։ Մեկնարկն արդեն իսկ տրվել է  հայերենի «Մեղու 2022» մրցույթի  շրջանակում։

Գրագետ ու մրցունակ սերնդի կայացման ձգտումով երկու կառույցները պատրաստակամ են համագործակցելու կրթական նախաձեռնությունների շուրջ։


Ըստ «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանի՝ շատ ուրախալի է, որ հայերենի «Մեղու» մրցույթին միացել է «Իդրամ»-ի նման մեծ կազմակերպություն. «Գնահատելի է, որ «Իդրամ»-ի հետ գործակցությունն այսքանով չի սահմանափակվելու, և «Այբ»-ի տարբեր մրցույթների շրջանակում մեր գործընկերների հետ համատեղ հնարավոր կլինի ոչ միայն մեծացնել հետաքրքրությունը դպրոցական առարկաների հանդեպ, այլև վաղ հասակից զարգացնել ֆինանսական գրագիտության հմտություններ»։

«Իդրամ»-ի տնօրեն Արսեն Քդենյանի խոսքով՝ ընկերության համար մեծ պատիվ է դառնալ կրթական բացառիկ մրցույթների գործընկեր։ «Հույս ունենք, որ հետագայում է՛լ ավելի կընդլայնվի համագործակցության շրջանակը և մեր դպրոցականները հնարավորություն կունենան բացի հիմնական առարկաների գծով գիտելիքներից ստանալ լրացուցիչ հարթակներ օրինակ ֆինանսական բնագավառում իրենց տեղեկացվածությունը բարձրացնելու համար։ Այդ նպատակով մենք ստեղծել ենք նաև  «Իդրամ Ջունիոր» հավելվածը, որը վստահ ենք՝ պատանիները մեծ հետաքրքրությամբ կուսումնասիրեն և կօգտվեն»,- նշեց Արսեն Քդենյանը։


Դեկտեմբերի 26-ին և 27-ին աշխարհում հայերենի ամենամեծ դպրոցական մրցույթն իր շուրջ համախմբել էր ՀՀ և Արցախի 3-12-րդ դասարանների հազարավոր երեխաների՝ 7800 գրանցված մասնակցի։ Դեկտեմբերի 19-ին այն առանձին փուլով անցկացվեց նաև սփյուռքի հայալեզու սովորողների համար։

Գործընկերության շրջանակում իրագործվելու են ֆինանսական գրագիտությանը նվիրված միասնական դասընթացներ, որոնց ընթացքում «Իդրամ»-ը կներկայացնի 8-16 տարեկան երեխաների համար նախատեսված իր «Idram Junior» բջջային հավելվածը։ Վերջինս գրպանի անկանխիկ գումարի կառավարումը սովորելու հնարավորություն է երեխաների համար, իսկ ծնողներին թույլ է տալիս վերահսկել երեխաների ֆինանսական գործողությունները։ 


«Այբ» կրթական հիմնադրամը շահույթ չհետապնդող հանրային կառույց է, որը կրթական ծրագրեր է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում, Արցախում և սփյուռքում 2006 թվականից ի վեր։ Միայն «Այբ»-ի դպրոցական մրցույթները մեկնարկից ի վեր ունեցել են 739 000 մասնակից։

19.01.2023
Գլխավոր Նորություններ

Վերափոխենք Հայաստանը կրթությամբ. ուսուցիչների հետ հանդիպում Տավուշում

ԴԿԴ-ում տեղի ունեցավ «Վերափոխենք Հայաստանը կրթությամբ. ուսուցիչների հետ հանդիպում Տավուշում» խորագրով միջոցառումը։
12.06.2026

«405» կրթական դաշինքը «Այբ»-ում

Հունիսի 9-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալել էր «405» կրթական դաշինքի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին։
10.06.2026

Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին նվիրված գալա ընթրիքը

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին նվիրված գալա ընթրիքը համախմբեց կրթության փոխակերպող ուժին հավատացող համայնքին։
09.05.2026

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ «Այբ» կրթական հիմնադրամում

Ապրիլի 28-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալեց աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին:
30.04.2026
Վերջին Նորություններ

Ամփոփվել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրի հերթական փուլը

Ամփոփվել է յոթամսյա վերապատրաստման ծրագրի հերթական փուլը։
29.04.2026

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդես

Տեղի ունեցավ «Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդեսը։
08.04.2026

Քեմբրիջի միջազգային GCE A Level-ի որակավորում՝ «Այբ» դպրոցում

«Այբ» դպրոցն ԱԲ-ն ընդլայնում է նոր որակավորմամբ և առաջարկում է նաև Քեմբրիջի միջազգային GCE А Level։
20.02.2026
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված