Վերադառնալ

Քեմբրիջի միջազգային GCE A Level-ի որակավորում՝ «Այբ» դպրոցում

 

Ուրախ ենք տեղեկացնելու, որ 2026-2027 ուսումնական տարվանից սկսած՝ «Այբ» դպրոցն Արարատյան բակալավրիատն ընդլայնում է նոր որակավորմամբ և առաջարկում է նաև Քեմբրիջի միջազգային GCE А Level: Սա նշանակում է, որ Արարատյան բակալավրիատի հնարավորություններին ու առավելություններին ավելանում է ևս մեկը «Այբ» ավագ դպրոցի աշակերտները կկարողանան որպես լրացուցիչ բաղադրիչ ընտրել GCE А Level-ը, անգլերենով քննություն հանձնել և կրթությունը շարունակելու համար օգտվել նաև Քեմբրիջի միջազգային դպրոցի կարգավիճակի բոլոր հնարավորություններից:

Սա մեր աշակերտների համար հավելյալ հնարավորություն է, քանի որ Արարատյան բակալավրիատն ինքնին գերազանցության ծրագիր է և միջազգայնորեն ճանաչված որակավորում, որը համազոր է ամենաբարձր՝ բրիտանական A Level և ամերիկյան AP որակավորումներին: «Այբ»-ի աշակերտները «Արարատյան բակալավրիատ» ծրագրի շնորհիվ ստանում են ոչ միայն ամբողջական ու խորքային գիտելիքներ և կարևոր հմտություններ, այլ նաև լայն հնարավորություն՝ կրթությունը շարունակելու տեղական ու միջազգային ամենահեղինակավոր համալսարաններում, որոնց թվում են նաև Շանհայյան ցուցակի լավագույն 50-ի մեջ ընդգրկված բուհեր:

20.02.2026
Գլխավոր Նորություններ

Վերափոխենք Հայաստանը կրթությամբ. ուսուցիչների հետ հանդիպում Տավուշում

ԴԿԴ-ում տեղի ունեցավ «Վերափոխենք Հայաստանը կրթությամբ. ուսուցիչների հետ հանդիպում Տավուշում» խորագրով միջոցառումը։
12.06.2026

«405» կրթական դաշինքը «Այբ»-ում

Հունիսի 9-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալել էր «405» կրթական դաշինքի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին։
10.06.2026

Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին նվիրված գալա ընթրիքը

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին նվիրված գալա ընթրիքը համախմբեց կրթության փոխակերպող ուժին հավատացող համայնքին։
09.05.2026

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ «Այբ» կրթական հիմնադրամում

Ապրիլի 28-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալեց աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին:
30.04.2026
Վերջին Նորություններ

Ամփոփվել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրի հերթական փուլը

Ամփոփվել է յոթամսյա վերապատրաստման ծրագրի հերթական փուլը։
29.04.2026

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդես

Տեղի ունեցավ «Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդեսը։
08.04.2026
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված