Վերադառնալ

Սնվիր հայերեն, պատրաստիր հայերեն

 

Հոկտեմբերի 13-ին «Այբ» կրթական հիմնադրամի «Մեղու» մրցույթին ընդառաջ՝ շուրջ երեսուն երեխա Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից հյուրընկալվեց «Այբ»-ի կայուն գործընկեր «Երեմյան Փրոջեքթս»-ի Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի խոհանոցում: Ակադեմիա այցը կազմակերպվել էր «Սնվիր հայերեն» ծրագրի շրջանակում։

Այցելության ընթացքում երեխաները նախ մասնակցեցին տեսական դասընթացի։ Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի «Ազգային խոհանոցի պատմություն» ծրագրի դասընթացավար Վահե Լոռենցը ներկայացրեց հայկական խոհանոցի ձևավորումն ու պատմությունը։ Այնուհետև երեխաները ակադեմիայի խոհանոցում պատրաստեցին հայկական ավանդական ուտեստներ՝ ավանդական ղափամա և Արցախի փախլավա, ապա համտեսեցին իրենց ձեռքով պատրաստածը։

Այցի ընթացքում «Այբ» կրթական հիմնադրամի մրցույթների բաժնի ղեկավար Տաթև Ադամյանը  խոսեց ոչ միայն լեզվի, այլև մշակույթի ու խոհարարական ավանդույթների միջոցով հայերենի պահպանման մասին.

«Հայկականությունը ոչ միայն լեզուն է, այլև մեր մշակույթը, ծեսերը, սովորույթներն ու նաև խոհանոցը։ Շատ կարևոր է հայերենի պահպանմանը միտված այս նախաձեռնությանը գաղափարապես աջակցելն ու նույն տեսլականը կիսելը, այդ իսկ պատճառով էլ «Սնվիր հայերեն» և «Պատրաստիր հայերեն» ծրագրերը որոշեցինք իրականացնել հենց «Երեմյան Փրոջեքթս»-ի Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի հետ։ Ընկերությունը Հայաստանում եզակիներից է, որի գործունեությունը միտված է նաև հայկական խոհարարական ավանդույթների և մշակույթի պահպանմանն ու տարածմանը»։

Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի տնօրեն Աիդա Տիգրանյանն իր հերթին հավելեց.

«Հատկապես այսօր հայկական արժեհամակարգի պահպանմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնություն ողջունելի է։ «Երեմյան» ակադեմիան էլ, հավատարիմ մնալով իր գործունեության սկզբունքներին և առաքելությանը, ոչ միայն նախաձեռնում, այլև մեծ պատրաստակամությամբ աջակցում է նմանատիպ միջոցառումներին, որոնք ուղղված են մեր ազգային խոհանոցի ավանդույթների վերհանմանն ու դրանք գալիք սերունդներին փոխանցելուն»։

Մասնակիցներից տասնամյա Դավիթ Դաղբաշյանը, պատմելով իր տպավորությունների մասին, ասաց.

«Այսօր նոր պատմություններ լսեցինք, օրինակ՝ թե ինչպես են ապրել մարդիկ  հին ժամանակներում, ինչպես են առաջացել ուտեստները, ինչ գործիքներ են եղել խոհանոցում և այլն։ Հետո խոհանոցում մնացած երեխաների հետ միասին ղափամա պատրաստեցինք, ինչը շատ հետաքրքիր էր բոլորիս համար։ Մեծ հաճույքով նորից կմասնակցեմ այսպիսի միջոցառումների»։

«Այբ» կրթական հիմնադրամը շարունակում է իրականացնել հետաքրքիր միջոցառումների շարք, որոնց հիմքում ընկած է հայկական մշակույթի, ավանդույթների և ինքնության պահպանումը։ Մեր ինքնության բացահայտմանն ու պահպանմանն է ուղղված նաև «Մեղու» հայերենի մրցույթը, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության, Արցախի ու սփյուռքի երեխաների համար։

19.11.2022
Գլխավոր Նորություններ

Վերափոխենք Հայաստանը կրթությամբ. ուսուցիչների հետ հանդիպում Տավուշում

ԴԿԴ-ում տեղի ունեցավ «Վերափոխենք Հայաստանը կրթությամբ. ուսուցիչների հետ հանդիպում Տավուշում» խորագրով միջոցառումը։
12.06.2026

«405» կրթական դաշինքը «Այբ»-ում

Հունիսի 9-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալել էր «405» կրթական դաշինքի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին։
10.06.2026

Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին նվիրված գալա ընթրիքը

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին նվիրված գալա ընթրիքը համախմբեց կրթության փոխակերպող ուժին հավատացող համայնքին։
09.05.2026

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ «Այբ» կրթական հիմնադրամում

Ապրիլի 28-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալեց աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին:
30.04.2026
Վերջին Նորություններ

Ամփոփվել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրի հերթական փուլը

Ամփոփվել է յոթամսյա վերապատրաստման ծրագրի հերթական փուլը։
29.04.2026

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդես

Տեղի ունեցավ «Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդեսը։
08.04.2026

Քեմբրիջի միջազգային GCE A Level-ի որակավորում՝ «Այբ» դպրոցում

«Այբ» դպրոցն ԱԲ-ն ընդլայնում է նոր որակավորմամբ և առաջարկում է նաև Քեմբրիջի միջազգային GCE А Level։
20.02.2026
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված