Վերադառնալ

«Քան» ակադեմիան Գյումրիում ունի ուսուցիչների և աշակերտների ամուր համայնք

 

«Այբ» կրթական հիմնադրամը Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում իր գործընկերների՝ ԿԳՄՍ նախարարության, ԱՄՆ դեսպանատան և Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչների հետ ամփոփեց «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի նախագիծը Գյումրիում: Ծրագրի շրջանակում Գյումրու հանրակրթական դպրոցներում բնական և ճշգրիտ գիտությունների առարկաներ (քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, մաթեմատիկա) դասավանդող ուսուցիչների համար կազմակերպվել էր աշխատարանների շարք։ Աշխատարանները և «Քան» ակադեմիայի առարկայացանկի ընդլայնումն իրականություն են դարձել ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ և մեր երկրում ստեղծել գիտատեխնիկական ոլորտի առաջընթացի նոր հնարավորություն:

Գյումրու հանրակրթական դպրոցների ուսուցիչներն այս ծրագրի շնորհիվ դարձել են մասը կրթական մեծ համայնքի, որտեղ արդեն կիրառվում է ուսուցման լավագույն փորձը, մասնավորապես՝ այսօր շատ պահանջված կրթության հիբրիդային տարբերակի գործիքները։ Ծրագրի արդյունքում առցանց ռեսուրսների կիրառման մեջ հմտացել են ավելի քան 50 ուսուցիչ և 900 աշակերտ։ Բացի դրանից, ծրագրի իրականացման արդյունքում հարթակը կունենա բնական և ճշգրիտ գիտությունների առարկաների  մոտ 800  հայալեզու և անվճար տեսանյութ, որոնք տեղայնացվել են՝ համապատասխանեցվելով կրթական նոր չափորոշիչներին։

Ամփոփիչ միջոցառման ժամանակ ծրագրի շահառուներին ուղերձով դիմեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։ Ըստ նախարարի՝ «Քան» ակադեմիան այն ճանապարհներից մեկն է, որը մեծ հնարավորություններ է ընձեռում մեր սովորողներին՝ իրացնելու և հասանելի դարձնելու կրթության իրավունքը։ Հարթակի օգնությամբ հայալեզու սովորողները, ծնողներն ու ուսուցիչները և, ընդհանրապես, ինքնակրթությամբ զբաղվողները հնարավորություն են ստանում անվճար օգտվելու աշխարհի առաջատար կրթական ռեսուրսներից: 

Ծրագրի մասնակիցներին տեսաուղերձով դիմեց նաև ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, որն ընդգծեց, որ արգասաբեր է հատկապես կրթության ոլորտում ներդրում կատարելը, քանի որ դա մի այնպիսի բնագավառ է, որը երկրի աճի ու բարեկեցության նպատակներին ծառայելու ներուժ ունի։ ԱՄՆ դեսպանատան կրթական և մշակութային ծրագրերի մասնագետ Հասմիկ Միքայելյանն իր ելույթում առանձնացրեց այն փաստը, որ ԳՏՃՄ առարկաներին վերաբերող առցանց ռեսուրսների հարստացումը և կիրառումը ուսումնառության գործընթացում կարող է նաև նպաստել, որ սովորողներից շատերը որոշեն մասնագիտանալ հենց գիտատեխնիկական ոլորտում։

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը նշեց, որ ստեղծված պայմաններում «Այբ» կրթական հիմնադրամը,  որը տարիներ շարունակ կրթության որակի բարելավման ուղղությամբ տարբեր նախագծեր է իրականացնում, կարևոր ու նպատակային ծրագիր իրականացրեց,  որի անհրաժեշտությունը կար Շիրակի մարզում։ 

«Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Սոնա Կոշեցյանը կարևորեց այս համագործակցությունը, որն ուղղված է կրթական լավագույն բովանդակությունը մարզեր հասցնելուն։ Նա շնորհակալություն հայտնեց Շիրակի մարզի ուսուցիչների ակտիվ համայնքին, որը նպաստում է նորարարական կրթական լուծումներն ու լավագույն փորձը կիրառելուն և տարածելուն՝ հույս հայտնելով, որ առցանց հարթակն այսուհետ կլինի նրանց ուղեկիցը ուսուցման գործընթացում՝ անկախ ուսուցման ձևաչափից։

Ծրագրի ավարտին մասնակցության հավաստագրեր ստացան Գյումրու հանրակրթական դպրոցների ուսուցիչները, ինչպես նաև ամփոփվեց աշակերտների մրցույթը, որը պահանջում էր հավաքել 500 000 միավոր «Քան» ակադեմիայի առցանց հարթակում։ Անչափ ոգևորիչ է, որ առավելագույն արդյունքներ ցույց տված աշակերտները, որոնք պարգևատրվեցին մրցանակներով, մոտեցել էին 3 միլիոն միավորի սահմանին։

Այսպիսով՝ «Այբ» կրթական հիմնադրամն այս նախագծի արդյունքում, «Քան» ակադեմիայի առցանց ռեսուրսները համալրելուց բացի, Գյումրիում ձևավորեց ուսուցիչների և աշակերտների ամուր համայնք, որն ազատորեն օգտվում է հարթակի ընձեռած հնարավորություններից։

28.10.2021
Գլխավոր Նորություններ

Ամփոփվել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրի հերթական փուլը

Ամփոփվել է յոթամսյա վերապատրաստման ծրագրի հերթական փուլը։
29.04.2026

Քեմբրիջի միջազգային GCE A Level-ի որակավորում՝ «Այբ» դպրոցում

«Այբ» դպրոցն ԱԲ-ն ընդլայնում է նոր որակավորմամբ և առաջարկում է նաև Քեմբրիջի միջազգային GCE А Level։
20.02.2026

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը

Ներհամայնքային ընտրությամբ ձևավորվել է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը։
29.12.2025

Ուսուցչական համաժողովը համախմբեց Հայաստանի մանկավարժական համայնքին և աշխարհի առաջատար փորձագետներին

«Այբ» կրթական հիմնադրամը հոկտեմբերի 25-26-ին կազմակերպեց «Արժեքահեն կրթություն» ուսուցչական համաժողովը:
27.10.2025
Վերջին Նորություններ

Մասնագիտական կարողությունների զարգացման վերապատրաստումներ

Այս անգամ հիմնադրամն անցկացրեց Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրի ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացման վերապատրաստումներ։
08.12.2025

Շարունակվում է «Կրթության կառավարում և առաջնորդություն» դասընթացը

«Մեկ ձայն» ասոցիացիայի անդամների և որոշ հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների համար։
28.11.2025

Մեկնարկել է հոգաբարձուների խորհրդի ձևավորման գործընթացը

Մեկնարկել է «Այբ» կրթական հիմնադրամի և «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհուրդների ձևավորման գործընթացը։
21.10.2025
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված