Վերադառնալ

Ամփոփել ենք Տավուշում հանրակրթական նոր չափորոշչի փորձարկման արդյունքները

 

2021 թվականի հուլիսին ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունը մեկնարկեց Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում պետական նոր կրթական չափորոշիչների ներդրման փորձարարական ծրագիրը, որը տևեց շուրջ մեկ տարի։ Նոր չափորոշիչների ներդրման գործընթացում ծրագրի ԳՏՃՄ առարկաների ուսուցիչների առարկայական և մանկավարժական վերապատրաստումներն իրականացրեց «Այբ» կրթական հիմնադրամը։

Ծրագրի նպատակն ուսուցիչներին աջակցելն էր՝ 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում անցնելու նոր չափորոշիչներով դասավանդմանը և պարզելու ուսումնական նոր ծրագրի ուսումնառության վերջնարդյունքներում ու նոր մշակված առարկայական նյութերում առկա ու հնարավոր խնդիրներն ու բացերը։

Այս գործում «Այբ» կրթական հիմնադրամը կատարել է ծավալուն աշխատանք բնագիտական առարկաներ դասավանդող շուրջ 770 ուսուցչի և դպրոցների ղեկավար կազմի 150-ից ավելի ներկայացուցչի համար, որոնցից 680-ն անցել են մանկավարժական վերապատրաստում։ Տեղերում ուսուցիչներին մենտորական աջակցության գործընթացում ներգրավելու և որպես տեղական մենտոր պատրաստելու նպատակով հիմնադրամը վերապատրաստել է 27 ուսուցիչ: Ինչպես տեղական, այնպես էլ ավագ մենտորներն իրականացրել են շարունակական դասալսումներ մարզի 78 դպրոցներում (համապատասխանաբար՝ 147 և 435 դասալսում):

«Վերապատրաստումներից առաջ դպրոցներում դասերն անցկացվում էին ուսուցչակենտրոն մեթոդներով, սակայն նոր չափորոշիչներով և դրան հաջորդող վերապատրաստումներով դասերն առավել աշակերտակենտրոն են»։ Լիլիթ Գրիգորյան, Այրումի դպրոցի մաթեմատիկայի և համակարգչային տեխնոլոգիաների ուսուցիչուհի-մենտոր։

Տավուշի մարզում հանրակրթական նոր չափորոշչի ներդրման փորձարարական ծրագիրը՝ ամփոփ: Տեսահոլովակը՝ նկարում։

Վերապատրաստումներին զուգահեռ՝ «Այբ» կրթական հիմնադրամն ուսումնական ողջ տարվա ընթացքում տրամադրել է շարունակական մենտորական աջակցություն (376 մենտորական հանդիպում, ընդհանուր 564 ժամ) և իրականացրել մարզի դպրոցների ղեկավար կազմի մասնագիտական զարգացման ծրագիր։ Ծրագրի նպատակը դպրոցների տնօրեններին և ուսումնական գծով փոխտնօրեններին աջակցելն էր՝ իրենց դպրոցներում արդյունավետորեն առաջնորդելու տվյալների վրա հիմնված բարեփոխումների գործընթացը, ինչպես նաև անցնելու նախագծային ուսումնառության ակտիվ կիրառմանը։

Ինչպես նշում է Լճկաձորի դպրոցի տնօրեն Մխիթար Առաքելյանը, «Գնահատման այս նոր համակարգը, նախագծային ուսուցումը և, ընդհանուր առմամբ, կրթական նոր չափորոշիչների ներդրումը իրենց դրական ազդեցությունն են ունենում ոչ միայն աշակերտների, այլ նաև ծնողների վրա։ Մենք հավատում ենք, որ այս նոր ձևաչափը առաջիկայում ավելի արդյունավետ է լինելու»։ Իսկ Լուսինե Բեջանյանը (նույն դպրոցի քիմիայի և կենսաբանության ուսուցիչ-մենտոր), հավելում է. «Երբ երեխան ինքն է նախագծում և իրագործում նախագիծը՝ ընթացքում ձեռք բերած փորձառությունը ավելի մնայուն է դառնում»։ 

Տավուշի մարզում հանրակրթական նոր չափորոշչի ներդրման փորձարարական ծրագիրը երեխաների մատուցմամբ: Տեսահոլովակը՝ նկարում։

Ծրագրի փակման արարողությունը տեղի ունեցավ Դիլիջանի միջազգային դպրոցում։ Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզի 82 հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններն ու փոխտնօրենները, ԳՏՃՄ և հումանիտար առարկաներ դասավանդող ուսուցիչները (ընդհանուր շուրջ 500 մասնակից)։ Ամփոփիչ ելույթով հանդես եկան ծրագրի ղեկավարը՝ Նաիրա Մարգարյանը, և Սոնա Կոշեցյանը՝ «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրենը։ Ուսուցչական համայնքին շնորհավորելու և ողջունելու էին եկել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԵՄ պատվիրակության անդամ Ֆրենկ Հեսսը, Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Անուշ Շահվերդյանը։


Հանրակրթական չափորոշիչների ներդրման փորձարարական ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական միության և Համաշխարհային բանկի կողմից՝ «Եվրամիությունը հանուն նորարարության» նախաձեռնության շրջանակում։

01.08.2022
Գլխավոր Նորություններ

Մեկնարկեցին ավագ դպրոցի նոր մասնաշենքի նախագծման աշխատանքները

Դավիթ Սահակյանը և Քեթրին Հուանգը ստորագրեցին նոր մասնաշենք նախագծելու վերաբերյալ պայմանագիր։
07.04.2025

Շարունակվում է վերապատրաստման դասընթացը տնօրենների համար

Վերապատրաստումն իրականացնում են «Այբ» կրթական հիմնադրամը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ և ԵՄ ֆինանսական աջակցությամբ:
14.03.2025

Մեկնարկեց «405 կրթական դաշինք» զարգացման հիմնադրամի գործունեությունը

«405 կրթական դաշինք» հիմնադրամը պաշտոնապես ազդարարեց հայկական կրթական միջավայրում համագործացկության նոր մոդելի սկիզբը։
12.03.2025

«Այբ» հիմնադրամի ներկայացուցիչները Քեմբրիջի համալսարանում

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը և ռազմավարական ծրագրերի տնօրեն Տ. Մեսրոպ քհն․ Արամյանն այցելել էին Քեմբրիջ:
07.03.2025
Վերջին Նորություններ

«Այբ» ակադեմիան նախաձեռնել էր դասընթացավարների զարգացման ծրագիր

«Այբ» կրթական հիմնադրամը՝ որպես կրթության գերազանցությանը ձգտող  կառույց, կարևորում է ուսուցիչների և տնօրենների կարողությունների զարգացումը և ապահովում նրանց վերապատրաստող մասնագիտական թիմի շարունակական կրթությունը՝ հիմնվելով առաջատար փորձի ու ժամանակակից պահանջների վրա:
09.04.2025

15 փաստ Արարատյան բակալավրիատի մասին

Արարատյան բակալավրիատը Հայաստանի կրթական համակարգում հեղափոխական նախաձեռնություն է՝ հիմնված ազգային արժեհամակարգի վրա։
13.02.2025

Կրթության առաքելությանը նվիրված 19 տարի

«Այբ»-ը 19 տարեկան է։ «Այբ» կրթական հիմնադրամի ուղին պատմություն է նվիրումի, արժեքների և կրթության միջոցով ձևավորված ապագայի։
05.02.2025
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված