Վերադառնալ

«Լեգոստարտ»՝ կարևոր հարթակ լեգո կրթության սիրահարների համար

 

Լեգո աշխարհում առաջին քայլերն անող աշակերտների համար լավագույն մեկնարկ է «Լեգոստարտ» ռոբոտաշինական մրցույթը, որն այս տարի անցկացվեց երկրորդ անգամ։ Եթե 2021 թ. մրցույթին մասնակցել է 11 թիմ, ապա 2022 թ. 4 տարիքային խմբերում մասնակցության հայտ էր ներկայացրել 29 թիմ՝  Շիրակի, Լոռու, Սյունիքի, Կոտայքի, Տավուշի մարզերից և մայրաքաղաք Երևանից։ Թիմերը մրցում էին WeDo, տարրական, կրտսեր և ավագ տարիքային խմբերում։ Մեր ռոբոտասերների առաքելությունն այս տարի համաճարակային իրավիճակն ավելի կառավարելի դարձնելն ու գիտնականներին օգնելն էր։ 

Ինչպես նշում է «Այբ» կրթական հիմնադրամի մրցույթների բաժնի ղեկավար Տաթև Ադամյանը, մասնակից թիմերի մեծ քանակն ու մրցույթի նկատմամբ հետաքրքրության աճն այս տարի ոչ միայն պայմանավորված են սկսնակ թիմերին լեգո հավաքածուներով ապահովելու «Այբ»-ի վարած հետևողական քաղաքականությամբ, այլև հետպատերազմական իրավիճակում Հայաստանում ռոբոտաշինության դերի վերարժևորմամբ ու է՛լ ավելի կարևորմամբ։ Ինչպես նշում են մրցույթի մասնակիցները, ռոբոտաշինության մեջ ամենագրավիչը ունեցածդ գիտելիքները, լինի մաթեմատիկայից թե ֆիզիկայից կամ ինֆորմատիկայից, իրական կյանքում կիրառելու հնարավորությունն է, ինչի շնորհիվ էլ շատ աշակերտներ արդեն երկրորդ տարին անընդմեջ մասնակցեցին «Լեգոստարտ» մրցույթին։

Լարված պայքարի և երեք փուլերի արդյունքում WeDo տարիքային խմբում լավագույնը ճանաչվեց Երևանի Whiz Aesculapius թիմը, իսկ երկրորդը՝ Նոր Հաճնի «Ռոբոտիկներ»-ը։ Տարրական և կրտսեր տարիքային խմբերում էլ լավագույն արդյունք ցույց տվեցին Գյումրու GDL թիմը և Նոր Հաճնի Best Trio-ն։ Մրցույթին հաջորդած մրցանակաբաշխության ընթացքում թիմերին շնորհավորեց «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Սոնա Կոշեցյանը, ով կարևորեց «Լեգոստարտի» շնորհիվ մարզերում լեգո կրթության աշխուժացումը, թիմերի մարզիչների, մրցույթի մասնակիցների, դատավորների և ժյուրիի աշխատանքի շնորհիվ ռոբոտաշինական ակտիվ և ամուր համայնքի ձևավորումը։ Նա նաև ընդգծեց այն, որ մրցույթի շրջանակում երեխաները նախագծում և կիրառում են գիտնական ռոբոտներ, ինչն էլ ոգեշնչում է նրանց հետագայում զբաղվելու գիտությամբ։ «Լեգոստարտը» լավ հնարավորություն է թիմերի համար զարգացնելու ռոբոտաշինությանն առնչվող հմտություններն ու հետագայում մասնակցելու «Ռոբոտների համաշխարհային օլիմպիադա» միջազգային մրցույթին, որի պաշտոնական ներկայացուցիչն ու կազմակերպիչը ՀՀ-ում «Այբ» կրթական հիմնադրամն է։

Այս տարի էլ «Լեգոստարտ» մրցույթի կողքին էր հիմնադրամի հավատարիմ գործընկեր և տեխնիկական աջակից Creative Education Technologies ընկերությունը։ Մրցույթի հովանավորներն էին ռազմավարական գործընկեր Zigzag ընկերությունը և գործընկեր Добрый  ընկերությունը։

24.05.2022
Գլխավոր Նորություններ

Վերափոխենք Հայաստանը կրթությամբ. ուսուցիչների հետ հանդիպում Տավուշում

ԴԿԴ-ում տեղի ունեցավ ««Վերափոխենք Հայաստանը կրթությամբ» խորագրով միջոցառումը։
12.06.2026

«405» կրթական դաշինքը «Այբ»-ում

Հունիսի 9-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալել էր «405» կրթական դաշինքի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին։
10.06.2026

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին նվիրված գալա ընթրիքը

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին նվիրված գալա ընթրիքը համախմբեց կրթության փոխակերպող ուժին հավատացող համայնքին։
09.05.2026

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ «Այբ» կրթական հիմնադրամում

Ապրիլի 28-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալեց աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին:
30.04.2026
Վերջին Նորություններ

Ամփոփվել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրի հերթական փուլը

Ամփոփվել է յոթամսյա վերապատրաստման ծրագրի հերթական փուլը։
29.04.2026

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդես

Տեղի ունեցավ «Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդեսը։
08.04.2026

Քեմբրիջի միջազգային GCE A Level-ի որակավորում՝ «Այբ» դպրոցում

«Այբ» դպրոցն ԱԲ-ն ընդլայնում է նոր որակավորմամբ և առաջարկում է նաև Քեմբրիջի միջազգային GCE А Level։
20.02.2026
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված