Վերադառնալ

Դեռահասների կարողությունների զարգացում սոցիալ-հուզական ուսումնառության միջոցով

 

«Այբ» կրթական հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցչության համագործակցությամբ իրականացվում է Հայաստանում դեռահասների համար կյանքի հիմնարար հմտությունների վերաբերյալ դասընթացների շարքը։ Նախագիծը ֆինանսավորվում է Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան կողմից և նպատակ ունի կենսական տարրական հմտություններով զինելու  ոչ միայն երիտասարդներին, այլև նրանց հետ աշխատող մասնագետներին։ Նախագիծը նախաձեռնվել է հաջակցություն արցախյան զինված հակամարտությունից տուժած դեռահասների և այլ անձանց, այսինքն՝ այն հոգեբանական աջակցություն է խոցելի համայնքներին։

Նախագծի նպատակն է սոցիալ-հուզական ուսումնառության միջոցով նպաստելու դեռահասների կարողությունների զարգացմանը՝ հասարակական համերաշխության, հետպատերազմյան իրականությանը համայնքների հարմարման, վերականգնման և սոցիալական զարգացման նպատակով։ Նախագծի տևողությունը 6 ամիս է, իրագործումը՝ երկփուլ։ Առաջին փուլում՝ 2021 թ. հունվար-հունիս ամիսներին, միջոցառումներում ընդգրկվել են Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի և Երևանի շահառուները։ Իսկ երկրորդ փուլում կընդգրկվեն Սյունիքը, Վայոց ձորը, Արարատը, Արմավիրը և Կոտայքը։

Շահառու խումբը 2020 թ. Արցախյան պատերազմի հետևանքով տուժած դեռահասներն են, այդ թվում՝ հյուրընկալող համայնքներում բնակվող, ներքին տեղահանված անձինք և հայրենադարձները, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական դժվարություններ ունեցող կամ ծանր պայմաններում հայտնված երիտասարդները։ Շահառուների տարիքային խումբը 13-17 տարեկանն է։ Նրանց մեծ մասը տունը, ընտանիքը կամ հարազատներին կորցրած արցախցի դեռահասներն են, ովքեր բնակություն են հաստատել Հայաստանում։ Նախագիծը նախատեսում է 500 դեռահաս աղջիկների և տղաների ներգրավել կրթական և սոցիալականացման համայնքային ծրագրերում։ Բացի դեռահասներից՝ նախագծի շրջանակում կվերապատրաստվեն նաև 75 կամավոր և երիտասարդական աշխատող՝ սոցիալ-հուզական ուսումնառության ընթացքում երիտասարդներին անհատական և խմբային աջակցություն  ցուցաբերելու նպատակով։

 «Այբ» կրթական հիմնադրամը 2006 թ.-ին հիմնել են այնպիսի անձինք, ովքեր համարում են, որ կրթությունը հսկայական դեր է ունեցել իրենց անձնական և մասնագիտական կյանքի ձեռքբերումների մեջ,  և կամենում են միասնական ջանքերով նպաստել Հայաստանում կրթական միջավայրի բարեփոխմանը։ Ցանկանալով նպաստել երկրի զարգացմանը և ունենալով իրենց ժամանակը, ջանքերն ու միջոցները ներդնելու բազմաթիվ հնարավորություններ՝ «Այբ»-ի հիմնադիրներն ընտրել են երկիրը բարեփոխելու ամենաշնորհակալ և հավաստի ճանապարհը` ստեղծել ուսումնառության նոր մշակույթ և կրթել նոր սերունդ: «Այբ»-ի հիմնադիրներն աշխարհի տարբեր ծայրերում ապրող և տարբեր մասնագիտական ոլորտներում աշխատող հայորդիներ են։ «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանն ընդգծում է, որ «Այբ»-ը մեծ պատրաստակամությամբ է ընդգրկվել դեռահասներին աջակցելու հնարավորություն ընձեռող այս նախագծում, իսկ ամենից շատ ոգեշնչում է երեք կազմակերպությունների միավորումը դեռահասներին աջակցելու նպատակի շուրջ, որպեսզի վերջիններս կյանք մտնեն՝ մեծ ու փոքր խնդիրները հաղթահարելուն պատրաստ։

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է ավելի քան 190 երկրներում՝ փրկելու երեխաների կյանքը, պաշտպանելու նրանց իրավունքները, օգնելու իրագործելու նրանց ներուժը՝ վաղ մանկությունից մինչև դեռահասություն։ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է Հայաստանի կառավարությանը՝ Հայաստանում բոլոր երեխաների իրավունքների իրացման բացերին առնչվող բարեփոխումներ մշակելու և իրականացնելու՝ ուշադրության կենտրոնում պահելով ամենից խոցելիներին և մեկուսացվածներին։

Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. սեպտեմբերի 7-ին։ Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը գործում է 2010 թ. հունիսից։ Ճապոնիայի դեսպանատունն ակտիվ մասնակցում է Հայաստանի Հանրապետությունում իրականացվող կրթական և մշակութային տարբեր ծրագրերին։ 

 

21.10.2021
Գլխավոր Նորություններ

Մեկնարկեցին ավագ դպրոցի նոր մասնաշենքի նախագծման աշխատանքները

Դավիթ Սահակյանը և Քեթրին Հուանգը ստորագրեցին նոր մասնաշենք նախագծելու վերաբերյալ պայմանագիր։
07.04.2025

Շարունակվում է վերապատրաստման դասընթացը տնօրենների համար

Վերապատրաստումն իրականացնում են «Այբ» կրթական հիմնադրամը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ և ԵՄ ֆինանսական աջակցությամբ:
14.03.2025

Մեկնարկեց «405 կրթական դաշինք» զարգացման հիմնադրամի գործունեությունը

«405 կրթական դաշինք» հիմնադրամը պաշտոնապես ազդարարեց հայկական կրթական միջավայրում համագործացկության նոր մոդելի սկիզբը։
12.03.2025

«Այբ» հիմնադրամի ներկայացուցիչները Քեմբրիջի համալսարանում

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը և ռազմավարական ծրագրերի տնօրեն Տ. Մեսրոպ քհն․ Արամյանն այցելել էին Քեմբրիջ:
07.03.2025
Վերջին Նորություններ

«Այբ» ակադեմիան նախաձեռնել էր դասընթացավարների զարգացման ծրագիր

«Այբ» կրթական հիմնադրամը՝ որպես կրթության գերազանցությանը ձգտող  կառույց, կարևորում է ուսուցիչների և տնօրենների կարողությունների զարգացումը և ապահովում նրանց վերապատրաստող մասնագիտական թիմի շարունակական կրթությունը՝ հիմնվելով առաջատար փորձի ու ժամանակակից պահանջների վրա:
09.04.2025

15 փաստ Արարատյան բակալավրիատի մասին

Արարատյան բակալավրիատը Հայաստանի կրթական համակարգում հեղափոխական նախաձեռնություն է՝ հիմնված ազգային արժեհամակարգի վրա։
13.02.2025

Կրթության առաքելությանը նվիրված 19 տարի

«Այբ»-ը 19 տարեկան է։ «Այբ» կրթական հիմնադրամի ուղին պատմություն է նվիրումի, արժեքների և կրթության միջոցով ձևավորված ապագայի։
05.02.2025
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված