Վեստմինստերի դպրոցի տնօրեն Փատրիկ Դերհամը Հայաստանում է՝ «Այբ» դպրոցի հրավերով - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Վեստմինստերի դպրոցի տնօրեն Փատրիկ Դերհամը Հայաստանում է՝ «Այբ» դպրոցի հրավերով
  • Վեստմինստերի դպրոցի տնօրեն Փատրիկ Դերհամը Հայաստանում է՝ «Այբ» դպրոցի հրավերով
  • Վեստմինստերի դպրոցի տնօրեն Փատրիկ Դերհամը Հայաստանում է՝ «Այբ» դպրոցի հրավերով
  • Վեստմինստերի դպրոցի տնօրեն Փատրիկ Դերհամը Հայաստանում է՝ «Այբ» դպրոցի հրավերով

Վեստմինստերի դպրոցի տնօրեն Փատրիկ Դերհամը Հայաստանում է՝ «Այբ» դպրոցի հրավերով

07 ապրիլի / 2018

 

Ապրիլի 6-ին «Հաջողության բանաձև» նախագծի շրջանակում հերթական վարպետության դասն անցկացրեց կրթական բոլոր վարկանիշներով Անգլիայում առաջատար և ամբողջ աշխարհում թիվ 1 դպրոցը համարվող Վեստմինստերի դպրոցի տնօրեն Փատրիկ Դերհամը: Պարոն Դերհամը Երևան է ժամանել «Այբ» դպրոցի հրավերով` ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ՝ երկու դպրոցների միջև համագործակցության շրջանակներում։ Վեստմինստերի դպրոցի թիմը կատարում է «Այբ» դպրոցի բազմակողմանի արտաքին գնահատում, որի արդյունքում դպրոցին կտրվի ուղղորդում կրթական և կազմակերպչական գործընթացների բարելավման և հետագա զարգացման նպատակով։

 

Վարպետության դասին պրն Դերհամը խոսեց իր այն ամենի մասին, ինչն իմաստ է հաղորդում իր յուրաքանչյուր օրվան, ինչպես նաև պատմեց իր անցած ճանապարհի մասին՝ շեշտադրելով կրթության և լավ ուսուցչի դերն իր կայացման գործում։ Փատրիկ Դերհամի պնդմամբ՝ կրթությունը վերափոխել է իր կյանքը։ 

 

«Անկախ նրանից, թե որտեղից ենք գալիս, սահմաններ և սահմանափակումներ չկան այն հարցում, թե մինչև ուր կարող ենք գնալ։ Կրթության շնորհիվ մենք կարող ենք փոխել մեր հասարակությունը: Հայաստանն այսօր իրականացնում է այդ փոփոխությունը՝  «Այբ» դպրոցի միջոցով», - խոստովանում է Անգլիայի ամենահարգված և պահանջված մանկավարժ և կրթության ոլորտի մասնագետը:

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին