Մեկնարկել է Արարատյան բակալավրիատի դպրոցների հոգեբանների և սոց․ մանկավարժների հետ մասնագիտական հանդիպումների շարք - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Մեկնարկել է Արարատյան բակալավրիատի դպրոցների հոգեբանների և սոց․ մանկավարժների հետ մասնագիտական հանդիպումների շարք
  • Մեկնարկել է Արարատյան բակալավրիատի դպրոցների հոգեբանների և սոց․ մանկավարժների հետ մասնագիտական հանդիպումների շարք

Մեկնարկել է Արարատյան բակալավրիատի դպրոցների հոգեբանների և սոց․ մանկավարժների հետ մասնագիտական հանդիպումների շարք

19 Փետրվարի / 2021

 

COVID-19 համավարակի պատճառով ուսումնական գործընթացում տեղ գտած փոփոխություններն ազդում են աշակերտների, նրանց ընտանիքների, դպրոցի անձնակազմի հուզականության և հոգեկան առողջության վրա։ Այդ փոփոխությունները գնահատելու, անցանկալի երևույթների հետ աշխատելու և նշված բոլոր խմբերին աջակցություն ցույց տալու նպատակով «Այբ» կրթական հիմնադրամը «Այբ» դպրոցի հոգեբանների թիմի աջակցությամբ նախաձեռնել է հանդիպումներ Արարատյան բակալավրիատի դպրոցների հոգեբանների և սոց․ մանկավարժների հետ։

 

Առցանց ձևաչափով կազմակերպվող հանդիպումների ժամանակ կանցկացվեն սեմինարներ հուզական հավասարակշռության կարգավորման, առցանց աշխատանքի առանձնահատկությունների, խմբի կարիքներին համապատասխան այլ թեմաներով, սուպերվիզիաներ, ինչպես նաև մասնագիտական փորձի փոխանակումներ։

 

Հանդիպումների շարքն արդեն մեկնարկել է․ առաջին հանդիպմանը միացել էին մասնագետներ Վաղարշապատի, Նոյեմբերյանի և Արմավիրի դպրոցներից։

 

Հիշեցնենք, որ «Այբ» հիմնադրամը լաբորատոր գործնական դասեր վարելու հագեցած վերապատրաստում է իրականացրել նաև ԱԲ-ի դպրոցների բնագիտական առարկաների ուսուցիչների և լաբորանտների համար:

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին