Ուսանող քիմիկոսների 2-րդ մրցաշարում հաղթեց ԵՊԲՀ-ի թիմը - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Ուսանող քիմիկոսների 2-րդ մրցաշարում հաղթեց ԵՊԲՀ-ի թիմը

Ուսանող քիմիկոսների 2-րդ մրցաշարում հաղթեց ԵՊԲՀ-ի թիմը

23 Փետրվարի / 2021

Փետրվարի 21-ին կայացավ Ուսանող քիմիկոսների 2-րդ մրցաշարը։ Քիմիական գիտելիքների թեժ ու լարված պայքարում հաղթողի կոչումը նվաճեց Երևանի պետական բժշկական համալսարանը ներկայացնող «Օլիմպուս» թիմը: Մրցաշարին մասնակցում էին հայաստանյան բուհերը ներկայացնող թիմեր, որոնք ցանկանում էին զարգացնել  վերլուծելու, բանավիճելու և քիմիական հարցերի շուրջ պատասխաններ փնտրելու իրենց կարողությունները: Մրցաշարն անցավ հիբրիդային ձևաչափով, դինամիկ և ակտիվ մթնոլորտում՝ գիտականության հիմքով և ուսանողների ստեղծագործ մոտեցմամբ:

Բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող այս նախագծի նպատակն է մեծացնել երիտասարդների հետաքրքրությունը քիմիայի նկատմամբ և նպաստել մեր երկրում գիտության այս ճյուղի զարգացմանն ու նոր մասնագետների ներգրավմանը քիմիայի և հարակից ոլորտներում։ Ուսանողական մրցաշարը «Այբ» հիմնադրամի կողմից արդեն 11 տարի հաջողությամբ անցկացվող Պատանի քիմիկոսների մրցաշարի տրամաբանական շարունակությունն է և  նպատակ ունի ամրապնդելու կապն ինչպես գիտության, այնպես էլ մեր երկրի տնտեսության մի շարք ոլորտների հետ։

««Այբ»-ի քիմիական մրցաշարը բավականին մեծ հաջողություն է գրանցել դպրոցական և հիմա նաև ուսանողական շրջանակներում: Ցավոք, քիմիան այն ոլորտներից է, որը մեր երկրում ոչ բարվոք վիճակում է և կարիք ունի բարեփոխումների ու նորարարությունների, և այստեղ լուրջ անելիք ունեն ոչ միայն ավագ սերնդի ներկայացուցիչները, այլև կրտսեր սերնդի մասնագետները՝ մենք»,- նշեց ԵՊԲՀ 2-րդ կուրսի ուսանող, հաղթող «Օլիմպուս» թիմից Մովսես Աղեկյանը:

«Մեզ համար՝ որպես կրթության ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող կազմակերպության, շատ կարևոր է մեծացնել քիմիական այս համայնքը և ներգրավել քիմիայի ոլորտի ավելի շատ ներկայացուցիչների և գիտնականների՝ միաժամանակ ճանապարհ բացելով երիտասարդների՝ դպրոցականների և ուսանողների համար: Վստահ ենք՝ դա իր հետ բերելու է ոլորտի ակտիվացում և քիմիա առարկայի նկատմամբ հետաքրքրության մեծացում»,- նշեց «Այբ» հիմնադրամի մրցույթների բաժնի ղեկավար Տաթևիկ Ադամյանը:

Մենք վստահ ենք, որ զարգացած կրթությամբ և գիտությամբ կարող ենք վերափոխել մեր երկիրը:

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին