123 ուսուցիչ ստացավ վկայական - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • 123 ուսուցիչ ստացավ վկայական
  • 123 ուսուցիչ ստացավ վկայական
  • 123 ուսուցիչ ստացավ վկայական
  • 123 ուսուցիչ ստացավ վկայական

123 ուսուցիչ ստացավ վկայական

08 սեպտեմբերի / 2017

Սեպտեմբերի 3-ին «Այբ» դպրոցում տեղի ունեցավ «ազգային երգ ու պար» առարկայի վերապատրաստված ուսուցիչների վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը:
 

Միջոցառմանը ներկա էին կրթության և գիտության փոխնախարար Դավիթ Սահակյանը, Ազգային երգ ու պարի ակադեմիայի հոգաբարձուներ, այլ հյուրեր: Ազգային երգ ու պարի ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գագիկ Գինոսյանը շնորհավորեց ծրագրին մասնակցած բոլոր ուսուցիչներին և մաղթեց, որ հաջողությամբ կատարեն իրենց առաքելությունը:
 

- Երգն ու պարն ինքնանպատակ չեն, և մենք պետք է ոչ թե դաստիարակենք երգիչներ ու պարողներ, այլ երգն ու պարը կիրառենք որպես միջոց՝ հայ ազգի արժանի զավակ, լավ քաղաքացի դաստիարակելու համար,- ասաց Գագիկ Գինոսյանը:
 

Երաժշտագետ Անի Հակոբյանը, որին բախտ էր վիճակվել վերապատրաստումներ իրականացնելու Վայոց ձորի մարզում և Արցախում, պատմեց, որ կային ուսուցիչներ, որոնք ի սկզբանե ցանկացել էին հրաժարվել ծրագրին մասնակցելուց, սակայն արդեն վերջում անհամբերությամբ սպասում էին, թե երբ են գնալու դպրոց՝ երեխաներին ազգային ոգին փոխանցելու:
 

Վերապատրաստված ուսուցիչները միջոցառման ընթացքում առիթ ունեցան միասին կատարելու ծրագրային պարեր ու պարերգեր: Նրանց իր ոգեղեն կատարումներով ոգևորելու էր եկել նաև «Կարին» ավանդական երգի-պարի խումբը:
 

Վերապատրաստված 123 ուսուցիչներն առարկան արդեն դասավանդում են հանրակրթական դպրոցներում:
 

Ազգային երգ ու պարի ակադեմիան շնորհավորում է բոլորին և մաղթում իրենց առջև դրված նպատակների անխոչընդոտ իրականացում:

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին