Վերադառնալ

Ավարտվեց Հայաստանում առաջին քեմինֆորմատիկայի բութքեմպը

 

«Այբ» կրթական հիմնադրամը, Denovo Sciences-ը և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), «Սոլարոն» ընկերության աջակցությամբ, եզրափակեցին համատեղ նախաձեռնած քեմինֆորմատիկայի բութքեմպը։ Ավարտական միջոցառմանը, որը կայացավ FAST հիմնադրամում, բութքեմպի մասնակիցները ներկայացրին իրենց նախագծային աշխատանքները։ Նրանց խնդիրն էր հայտնաբերել քաղցկեղի դեմ նոր դեղերի թեկնածուներ՝ օգտագործելով մեքենայական ուսուցման ալգորիթմներն ու քեմինֆորմատիկայի գործիքակազմը։ Մասնագետների և ներկաների հետ իրենց լուծումները քննարկելուց հետո երիտասարդ մասնագետները ստացան իրենց հավաստագրերն ու առաջին քայլն արեցին արդի բժշկության համար կենսական քեմինֆորմատիկայի ոլորտում։

Միջոցառման ընթացքում մասնակիցներին խոսք ուղղեց Denovo Sciences-ի համահիմնադիր Մհեր Մաթևոսյանը։ Նա շատ ուրախ էր տեսնելու իրենց համար նոր ոլորտում երիտասարդ մասնագետների հաստատակամ աշխատանքն ու գործն ավարտին հասցնելու, ավելին սովորելու նրանց ձգտումը։

«Այբ» կրթական հիմնադրամի մրցույթների բաժնի ղեկավար Տաթևիկ Ադամյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին ամիսների այս ճանապարհն անցնելու և գիտության հանդեպ սերը չսպառելու համար. «Հույս ունեմ, որ այսպիսի գիտելիքների և նոր տեխնոլոգիաների միակցման շնորհիվ նորարարությունները գիտության ոլորտում շարունակական կլինեն ու նոր արդյունքներ կարձանագրեն»։

Բութքեմպի մասնակիցներից Սյուզաննա Մամյանը, պատմելով ծրագրում ունեցած իր փորձառությունից, նշեց. «Ինձ այստեղ բերել է քիմիան տեխնոլոգիական աշխարհին կապող ոլորտների հանդեպ հետաքրքրությունը։ Բութքեմպն ինձ հնարավորություն տվեց բացահայտելու այդ ոլորտը՝ քեմինֆորմատիկան: Բութքեմպի լավ կողմերից մեկն աշխատելու ընթացքում սովորելու հնարավորությունն էր: Այդ առումով դասընթացներն ուղղորդիչ դեր ունեին և թույլ էին տալիս հասկանալ ընդհանուր պատկերը: Ծրագրում եմ շարունակել քեմինֆորմատիկայի ոլորտում աշխատանքս: Այն կարող է լինել հանրությանն օգտակար լինելու իմ ճանապարհը, ինչը ցանկացած սոցիալական էակի երջանկության հիմքն  է»:

Սեպտեմբերից մեկնարկած բութքեմփի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրել են «ծրագրավորում և տվյալագիտություն» և «դեղերի քիմիա» առարկաները։ Իսկ վերջին ամսում նախագծային աշխատանքի միջոցով ծրագիրը հնարավորություն տվեց մասնակիցներին օգտվելու արդյունքահեն կրթության հետաքրքիր մոդելից և անցնելու ուսումնասիրությունից մինչև դեղի սեփական մոդելի կառուցման ճանապարհը։


Այս նախաձեռնությամբ «Այբ» կրթական հիմնադրամը, Denovo Sciences-ը և FAST-ը նպատակ ունեին դասախոսությունների և գործնական աշխատանքների շնորհիվ ուսանողներին և գիտաշխատողներին ծանոթացնել քեմինֆորմատիկայի հիմունքներին ու գործիքակազմին՝ ավելի մեծ թվով մասնագետների ուշադրությունը հրավիրելով ոլորտի զարգացման և բուհական համակարգում այն ներառելու վրա։

24.01.2022
Գլխավոր Նորություններ

Վերափոխենք Հայաստանը կրթությամբ. ուսուցիչների հետ հանդիպում Տավուշում

ԴԿԴ-ում տեղի ունեցավ «Վերափոխենք Հայաստանը կրթությամբ. ուսուցիչների հետ հանդիպում Տավուշում» խորագրով միջոցառումը։
12.06.2026

«405» կրթական դաշինքը «Այբ»-ում

Հունիսի 9-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալել էր «405» կրթական դաշինքի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին։
10.06.2026

Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին նվիրված գալա ընթրիքը

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին նվիրված գալա ընթրիքը համախմբեց կրթության փոխակերպող ուժին հավատացող համայնքին։
09.05.2026

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ «Այբ» կրթական հիմնադրամում

Ապրիլի 28-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալեց աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին:
30.04.2026
Վերջին Նորություններ

Ամփոփվել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրի հերթական փուլը

Ամփոփվել է յոթամսյա վերապատրաստման ծրագրի հերթական փուլը։
29.04.2026

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդես

Տեղի ունեցավ «Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդեսը։
08.04.2026

Քեմբրիջի միջազգային GCE A Level-ի որակավորում՝ «Այբ» դպրոցում

«Այբ» դպրոցն ԱԲ-ն ընդլայնում է նոր որակավորմամբ և առաջարկում է նաև Քեմբրիջի միջազգային GCE А Level։
20.02.2026
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված