Գործընկերներին

Մեր գործընկերները գնահատում են կրթության իրական արժեքը

Ինչ ենք մենք առաջարկում


«Բարի ընթրիք»-ը հայտնի մարդկանց հետ բարեգործական հանդիպում-ընթրիքների աճուրդ է: Աճուրդը շահած մասնակիցը նվիրատվություն է կատարում «Այբ» հիմնադրամի կրթավճարային ֆոնդին և ապա, որպես շնորհակալություն, հնարավորություն ստանում հանդիպելու մեր հյուրի հետ մեր գործընկեր ռեստորաններից մեկում:

Formath-ը մաթեմատիկական մրցույթ է տեխնոլոգիական, բանկային, հեռահաղորդակցության ոլորտների կազմակերպությունների համար։ Կազմակերպությունը անդամավճարով մասնակցում է մրցույթին, իսկ մասնակցության վճարներն ուղղվում են «Քան» ակադեմիայի նյութերի տեղայնացմանը՝ դրանք անվճար հասանելի դարձնելով բոլորի համար:

«Հաջողության բանաձևը» բաց վարպետության անվճար դասերի և ելույթների հարթակ Է, որը հնարավորություն է տալիս ծանոթանալու հայտնի ու կայացած մարդկանց՝ հաջողության հասնելու ճանապարհին: Այս նախագծի շրջանակում խոսնակ կարող է լինել ցանկացած անհատ, ով ունի իր հաջողության բանաձևը և ուզում է կիսել այն՝ օգնելով երիտասարդներին կայանալու։

Դուք կարող եք համագործակցել մեզ հետ «Քան» ակադեմիայի նախագծերի շրջանակում։ Ձեր ամեն ներդրմամբ դուք միանում եք համաշխարհային մակարդակի որակյալ կրթությունն անվճար հասանելի դարձնելու պարզ առաքելությանը և հնարավորություն տալիս ամբողջ աշխարհում գտնվող հայ երեխաներին անվճար օգտվելու որակյալ հայալեզու կրթական նյութերից։

Ամանորյա նվերների փոխարեն մեր գործընկերներին առաջարկում ենք անել փոքրիկ ներդրում մեր նախագծերից մեկում, իսկ նրանց գործընկերներին ուղարկում գեղեցիկ նամակ՝ նշելով, որ նվերը, օրինակ, «Քան» ակադեմիայի հարթակում մաթեմատիկայի տեսադասերի տեղայնացումն է 5-րդ դասարանի աշակերտների համար։

Մեզ հնարավոր է սատարել նաև ոչ ֆինանսական (pro bono) տարբերակներով՝ մեր նախագծերի շրջանակում աջակցելով մեզ նվերներով, ծառայություններով, վերապատրաստումներով, էքսկուրսիաներով և այլ առաջարկներով, որոնք ընկերությունները կարող են տրամադրել: