ForMath-ը «Այբ» կրթական հիմնադրամի և «Քան» ակադեմիայի հայաստանյան հարթակի ավանդական ամենամյա միջոցառումն է՝ հայաստանյան լավագույն տեխնոլոգիական կազմակերպությունների աշխատակիցների մասնակցությամբ։ «Ֆորմաթի» գաղափարը տարբեր ոլորտների կազմակերպությունների միավորումն է մաթեմատիկայի շուրջ՝ համատեղ ուժերով նպաստելու Հայաստանում որակյալ կրթության զարգացմանը։
Ծրագիրը հնարավորություն է աջակցելու երիտասարդներին և խթանելու սերը մաթեմատիկայի հանդեպ՝ մեծացնելով հայալեզու որակյալ կրթական ռեսուրսների թիվն ու այդ կերպ նպաստելով երիտասարդ մասնագետների կայացմանը։ Միջոցառման արդյունքում հավաքված գումարն ուղղվում է «Քան» ակադեմիայի հայաստանյան հարթակին՝ որակյալ կրթական բովանդակություն ստեղծելու և բոլոր երեխաների համար այն հասանելի դարձնելու համար։
«Քան» ակադեմիայի անվճար հայալեզու հարթակի շահառուների համար ForMath-ն ապահովում է՝
Մասնակից կազմակերպություններին ForMath-ը թույլ է տալիս՝
ForMath-ն անցկացվում է երկու տարբերակով`
• ընդհանուր մեծ մրցույթ տեխնոլոգիական կազմակերպությունների համար,
• կորպորատիվ միջոցառում կոնկրետ կազմակերպության աշխատակիցների կամ նրանց երեխաների համար։
Կազմակերպությունները թիմերով մրցում են հաճելի միջավայրում՝ լուծելով մաթեմատիկական և տրամաբանական խնդիրներ, մասնակցում յուրահատուկ խճանկարի համատեղ ստեղծմանը, ստանում նվերներ ու թիմային լուսանկարներ և օգտվում հյուրասիրությունից։
• Ընդհանուր մրցույթին մեկ թիմի մասնակցության վճարը՝ 500 000 ՀՀ դրամ
• Նույն կազմակերպությունից 2 և ավելի թիմերի դեպքում յուրաքանչյուրի անդամության վճարը՝ 400 000 ՀՀ դրամ
- 4 միջոցառում
- 15 մասնակից կազմակերպություն
- Հավաքված 6 300 000 ՀՀ դրամ
Մասնակիցներ
Krisp, Picsart, Service Titan, SoftConstruct, Armenian Code Academy, Ameria Bank, HiLearn, PMI Science, Team Telecom, Telcell, Converse Bank
Աջակիցներ
PMI Science, Jellyfish, MVF Band, Dargett, CET, Codzilla, Staff.am, Nairi Khatchadourian, SoftConstruct