Վերադառնալ

Հաջողության բանաձև

Իրական պատմություններ ոգեշնչման համար
Ծրագրի
նկարագրություն

«Հաջողության բանաձևը» վարպետության բաց դասերի և ելույթների հարթակ է, որը հնարավորություն է տալիս ծանոթանալու հայտնի ու հաջողակ մարդկանց կյանքի փորձին:

«Հաջողության բանաձևում» ելույթ են ունենում մարդիկ, որոնց ամենամեծ հարստությունը փորձն է և ովքեր կարող են ու ցանկանում են փոխանցել իրենց գիտելիքներն ու բացել հաջողության գաղտնիքները հայ հանդիսատեսի առաջ, ոգևորել իրենց խոսքով, օրինակով, տալ նոր գաղափարներ ու հուշումներ՝ նոր նախագծեր սկսելու, եղածներին նոր թափ հաղորդելու համար:

«Հաջողության բանաձևի» յուրաքանչյուր հանդիպում լի է աներևակայելի ստեղծագործ էներգիայով, օգտակար շփումներով, մասնագիտական աճի ու զարգացման հնարավորություններով:

«Հաջողության բանաձևը» և մեր խոսնակների անկեղծ զրույցները ինքնակրթության ու մասնագիտական աճի լավ հնարավորություն են թե՛ ուսանողների, թե՛ սկսնակ ու երիտասարդ մասնագետների, թե՛ կայացած ձեռներեցների ու ոլորտում հաջողակ գործի տեր անձանց համար: Դրանք առավել իրատեսական և շոշափելի են դարձնում լսարանի պատկերացումները կյանքում մեծ հաջողությունների հասած մարդկանց տրամաբանության, մղումների, գործնական մեթոդների ու մոտեցումների, սխալների, դրանց պատճառների ու հետևանքների մասին: Սյս ծրագրի շնոհիվ մեր խոսնակները պատմում են իրական պատմություններ, ընդլայնում այս կամ այն մասնագիտական թեմայի մեր ընկալումը, փոխում մեր մտածելակերպն ու վերաբերմունքը գործարարությանը, նպատակադրմանը կամ պարզապես հուշում ինչպես հաջողակ լինել չորրորդ արդյունաբերական հեղափոխության շրջանում:

  • Հանդիպումներն անցնում են ազատ և անկաշկանդ միջավայրում․ բոլորը կարող են արտահայտել իրենց կարծիքը հանդիպման խոսնակի ելույթի մասին։
  • Յուրաքանչյուր հանդիպման տևողությունը միջինում 60 րոպե է և ամփոփվում է հարցուպատասխանով:
  • Յուրաքանչյուր խոսնակ ազատ է ընտրելու լսարանի հետ հաղորդակցման իրեն հարմար լեզուն (հայերեն, անգլերեն կամ ռուսերեն) և ներկայացվող նյութերը:

Մեր խոսնակները չեն վախենում խոսել ինչպես հաջողության իրենց անհատական գաղտնիքներից, այնպես էլ սխալներից, որ գործել են, դասերից, որ քաղել են, մարտահրավերներից, որոնց շնորհակալ են:

2009-ից ի վեր «Այբ»-ը կազմակերպել է «Հաջողության բանաձևի» մոտ 50 հանդիպում։


Մենք արդեն հյուրընկալել ենք՝

  • Արթուր Ջանիբեկյանին (GasPromMedia Production, Ռուսաստան),
  • Արմեն Օրուջյանին (FAST, ԱՄՆ),
  • Ռուբեն Վարդանյանին («Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն, Ռուսաստան),
  • Ստեպան Սոլժենիցինին (McKinsey, Ռուսաստան),
  • Դավիթ Յանին (ABBYY, Findo, iiko, ԱՄՆ),
  • Վիգեն Սարգսյանին (ՀՀ պաշտպանության նախկին նախարար),
  • Հրաչիկ Աջամյանին (Wakie, ԱՄՆ),
  • Արամ Մնացականովին (ռեստորատոր, Ռուսաստան),
  • Արթուր Մարտիրոսյանին (միջազգային բանակցող, ԱՄՆ),
  • Արտավազդ Մեհրաբյանին և Միքայել Վարդանյանին (PicsArt-ի տնօրեններ, Հայաստան),
  • Հովիկ Մուսայելյանին («Սինոփսիս», Հայաստան),
  • Հայկ Ֆարամազյանին («Ռոստելեկոմ», Հայաստան),
  • Պատրիկ Դերհամին (Վեստմինստերյան դպրոց, Մեծ Բրիտանիա),
  • Վիկտորիա Ասլանյանին (ArmAs Wines, Հայաստան),
  • Անահիտ Մարկոսյանին (Nairian Cosmetics, Հայաստան),
  • Արիանա Կաոիլիին (Akron Consulting, Ավստրալիա),
  • Գոռ Նահապետյանին («Ընկերներ» հիմնադրամ, Ռուսաստան),
  • Կարո Արմենին («Հայաստանի մանուկներ» հիմնադրամ, ԱՄՆ, Հայաստան),
  • Զորիկ Ղարիբյանին (Zorah Wines, Իտալիա),
  • Հովհաննես Ավոյանին (PicsArt, Հայաստան),
  • Սամվել Մարտիրոսյանին (մեդիա փորձագետ, Հայաստան),
  • Պյոտր Սվիտալսկուն (Հայաստանում Եվրամիության դեսպան),
  • Էմմա Մարաշլյանին (Photo Atelier Marashlyan, Հայաստան),
  • Լիկա Թումանյանին (Հանրային ռադիո, Հայաստան),
  • Արևիկ Համբարձումյանին (LOFT, Հայաստան),
  • Լևոն Արոնյանին (գրոսմայստեր),
  • Տանյա Ռադոչային (Հայաստանում UNICEF-ի ներկայացուցիչ),
  • Աննա Մազմանյանին (Yerevan Food Fest, Ռուսաստան),
  • Վարդգես Արզումանյանին (ռեստորատոր, Ուկրաինա),
  • Գարրի Բարդինին (մուլտիպլիկատոր, Ռուսաստան),
  • Արմեն Մեդվեդևին (կինոքննադատ, Ռուսաստան),
  • Վարդան Մարաշլյանին (Repat Armenia),
  • Հայկ Սիմոնյանին (Doping Creative Advertising, Հայաստան),
  • Կարինե Չիբուխչյանին (Haze վարսահարդարման կենտրոն, Հայաստան),
  • Անի Հովակիմյանին («Ֆիգարո» ռեստորանային ցանց, Հայաստան),
  • Իվետա Մուկուչյանին (երգչուհի, մոդել, դերասանուհի և երգահան),
  • Միքայել (Մայք) Յանին (ManyChat-ի համահիմնադիր, ԱՄՆ),
  • Ալ Եսայանին («ԻնտելինԷյր», ՏՏ ոլորտի մասնագետ, ԱՄՆ):
Օգտակար նյութեր ու հղումներ
Իրական պատմություններ ոգեշնչման համար