Հիմնադրամի խոշոր նախագծերից է «Այբ» դպրոցը, որտեղ ազգային հիմքի վրա մշակվում են կրթական ամենաառաջադեմ ծրագրեր՝ ստեղծելով 21-րդ դարի հայկական դպրոցի լավագույն մոդելը: «Այբ» ավագ դպրոցում ուսումնառությունն անցկացվում է միջազգային ճանաչում ունեցող «Արարատյան բակալավրիատ» ծրագրով, որը Քեմբրիջի գնահատման և միջազգային կենտրոնը և Մեծ Բրիտանիայի ճանաչման և համեմատության ազգային գործակալությունը համազոր են ճանաչել բրիտանական GCE A Level և ամերիկյան Advanced Placement խորացված մակարդակի դպրոցական որակավորումներին: «Այբ» ավագ դպրոցում սովորելու համար գործում է ուսման վարձի փոխհատուցման համակարգ:
«Այբ»-ը ՀՀ կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ Դիլիջան քաղաքում հիմնել է Դիլիջանի կենտրոնական դպրոցը, որը «Այբ» ընտանիքի՝ արտաքին պատվերով և ֆինանսավորմամբ իրականացված առաջին դպրոցական նախագիծն է: Դպրոցն ունի տարրական և միջին բաղադրիչներ և ոչ միայն Դիլիջանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար ծառայում է որպես նորարար կրթական հանգույց։ Այստեղ գործում է նաև ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համատեղ ստեղծված արհեստանոց-լաբորատորիա՝ ֆաբլաբ։ Լաբորատորիան հագեցած է հատուկ սարքավորումներով և նյութերով՝ թույլ տալով նորարարական տեխնոլոգիաներ կիրառել գիտական տարբեր ոլորտներում:
«Այբ» ընտանիքի դպրոցներում կրթվող համայնքի զարկերակը նախագծային ուսումնառության ակումբներն են, որոնք գտնում են իրական կյանքում հանդիպող ամենաարդի խնդիրների համալիր լուծումներ: «Այբ»-ի կարևոր ծրագրերից են նաև տարբեր մարզերում գործող 11 «ԱյբԼաբ»-երը, որոնք սովորողների համար ստեղծում են նորը ճանաչելու, առարկան գործնականորեն տիրապետելու միջավայր, ինչպես նաև 2 ֆաբլաբերը՝ ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ստեղծած «խելացի» արհեստանոց-լաբորատորիաներ, որոնք թույլ են տալիս արտադրելու գրեթե «ամեն ինչի» ձևանմուշ։
Ինքնակրթությունը խրախուսելու և աշակերտներին որակյալ ու անվճար հայալեզու ուսումնական նյութերով ապահովելու նպատակով գործում է «Քան» ակադեմիայի հայալեզու հարթակը, որտեղ սովորողն ինքն է պլանավորում իր ուսումը։ «Քան» ակադեմիան առաջարկում է տեսադասեր և վարժություններ մաթեմատիկա, տնտեսագիտություն, գիտություն, կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա, ծրագրավորում, արվեստ և հումանիտար գիտություններ, SAT և այլ առարկաներից: Հարթակի խաղային տարրերն օգնում են հեշտացնելու ուսման գործընթացը և ապահովում անխափան ուսումնառություն ցանկացած վայրից։
«Քան» ակադեմիայի հարթակում մեր այցելուները 2017 թ․-ից ի վեր
«Այբ»-ի զանգվածային և թիմային մրցույթներին մասնակցած աշակերտներ և ուսանողներ
«Այբ» ավագ դպրոցի աշակերտների 76%-ը ստանում է կրթաթոշակ
Շատ էի ուզում մասնակցել «Լեգոստարտ» մրցույթին, որովհետև փոքր ժամանակվանից, երբ հեռուստացույցով ռոբոտներ էի տեսնում, երազում էի, որ մի օր ես էլ իմ ռոբոտը կստեղծեմ։
Մրցույթի մասին իմացա մարզիչիցս՝ ընկեր Հարութից, և որոշեցի անպայման մասնակցել։ Ռոբոտներ նախագծելիս ամենաշատը սիրում եմ ռոբոտի համար նոր մեխանիզմներ մշակելն ու դետալներ դնելը։ Ես նաև ֆուտբոլ եմ շատ սիրում և ուզում եմ հետագայում թիմով ֆուտբոլ խաղացող ռոբոտներ ստեղծել։
«Քան» ակադեմիան ինձ օգնել է բարելավել գիտելիքներս, կրկնել իմացածը, ձեռք բերել նոր ծանոթներ և սովորելիս զգալ առողջ մրցակցություն։