Վերադառնալ

Ազգային երգ ու պարի ակադեմիա

Հանրայնացնել ազգային երգերն ու պարերը
Ծրագրի
նկարագրություն

Ազգային երգն ու պարը կենցաղ վերադարձնելու և ազգային ինքնագիտակցության զարգացումը խթանելու նպատակով «Այբ» կրթական հիմնադրամը և «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը 2015 թվականի սեպտեմբերին համատեղ ստեղծեցին «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամը, որի առաքելությունն է՝ ուսումնասիրել, ուսուցանել ու հանրայնացնել ազգային երգերն ու պարերը՝ դրանք դարձնելով հայ ժողովրդի կենդանի մշակույթի մաս, և նպաստել ազգային ինքնագիտակցության բարձրացմանը։

Երեխաների՝ ազգային ոգով դաստիարակությունը, նրանց կողմից հայկական ինքնության գիտակցումը կարևորագույն բաղադրիչն են սերնդակերտման առաքելության մեջ։

Այս գաղափարը «Այբ» դպրոցում առաջին իսկ օրից իրագործվում է «պար» առարկայի միջոցով: Պարի դասերը մատուցում են «Կարին» ավանդական երգի-պարի խմբի լավագույն պարուսույցները:
 

Ակադեմիան ունի գործունեության չորս ուղղություն՝

  • կրթական,
  • ռազմապարային,
  • մշակութային,
  • գիտական։

Յուրաքանչյուրն ունի իր ենթաուղղությունները, որոնց շրջանակում իրականացվում են մի շարք աշխատանքներ, մասնավորապես՝ մշակութային առարկաների համակարգում, ուսուցիչների և դասախոսների պատրաստում ու վերապատրաստում, ռազմապարի ներդրում բանակում՝ որպես մարմնակրթության և հոգևոր դաստիարակության մաս, պարի գիտական հիմնավորում և այլն։

Ազգային երգ ու պարի ակադեմիան 2015 թվականի հոկտեմբերից մինչև 2018 թվականի հոկտեմբեր վերապատրաստել է 5-7-րդ դասարաններում դասավանդող 234 ուսուցիչ՝ 4 ուղղությամբ՝ կրթական, ռազմապարային, մշակութային և գիտական։ Ակադեմիան նաև ռազմապարը ներդրել է հայոց բանակում։


Ակադեմիային միացել է 32 բարերար։

Օգտակար նյութեր ու հղումներ
Ուսումնասիրել, ուսուցանել ու հանրայնացնել ազգային երգերն ու պարերը