Վերադառնալ

«Այբ» ակադեմիա

Սովորող ուսուցիչը մեր շարժիչ ուժն է
Ծրագրի
նկարագրություն

«Այբ» ակադեմիան ինստիտուցիոնալ հիմքերի վրա է դրել ուսուցիչների վերապատրաստման գործընթացը և նպատակ ունի նպաստելու նաև ուսուցիչների առաջնորդության ինստիտուտի ներդրմանը։ Մեր տեսլականն է ուսումնառության միասնական հարթակի ստեղծումը Հայաստանի և սփյուռքի մասնագետների համար, որով կխթանվի մանկավարժամեթոդական նորարար գաղափարների տարածումը կրթության ոլորտում, և կձևավորվի ու կզարգանա միմյանցից սովորելու կրթական մշակույթը։

«Այբ»-ի առաքելության անբաժան մասն է ուսուցիչների վերապատրաստումն ու կարողությունների շարունակական զարգացումը։

Որպես կրթության ոլորտում երկարամյա փորձ ունեցող կազմակերպություն՝ մենք այդ առաջադեմ փորձը տարբեր նախաձեռնություններով փոխանցում ենք ուսուցիչներին, ուժեղացնում ուսուցչական համայնքը մեր երկրում։

1,5 տարվա ընթացքում վերապատրաստված 1500 ուսուցիչ

Մանավորապես՝

  • Դիլիջանի կենտրոնական դպրոցի ուսուցիչների կարողությունների զարգացման ծրագիր 
    28 ուսուցիչ 

  • «Այբ» դպրոցի ուսուցիչների կարողությունների զարգացումը խթանող վերապատրաստումների ծրագիր 
    25 ուսուցիչ 

  • Դեբեդի դպրոցի ուսուցիչների մանկավարժական և մասնագիտական զարգացումը խթանող ծրագիր 
    25 ուսուցիչ 

  • «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» նախաձեռնություն, ինչպես պլանավորել և իրականացնել ուսումնական նախագծային աշխատանք 
    376 ուսուցիչ 

  • «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» դպրոցական ծրագրի 2023-2024 ուսումնական տարվա ուսուցիչների վերապատրաստման և մենտորության ծրագիր 
    39 ուսուցիչ 

Օգտակար նյութեր ու հղումներ