«Սերունդ առանց սահմանների» մրցույթը հանրային ու մասնավոր հատվածների և երիտասարդության միջև գործընկերության միջազգային ձևաչափ է, որի նպատակը երիտասարդներին հանրօգուտ և նվիրված քաղաքացիներ դառնալու հարցում աջակցելն է։ Մրցույթի շրջանակում փորձ է արվում կապելու միջնակարգ կրթությունն ու վերապատրաստումը զբաղվածությանն ու ձեռնարկատիրությանը՝ մեծացնելով աշխատաշուկայում յուրաքանչյուր երիտասարդի հաջողելու հնարավորությունը։
Հայաստանում մրցույթը կազմակերպում են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը՝ «Այբ» կրթական հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Մրցույթը Հայաստանում անցկացվել է 2021 և 2022 թվականներին։
Մրցույթի իրականացմանը 2022 թվականին աջակցե են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Synergy Armenia-ն, Startup Armenia հիմնադրամը և մասնավոր հատվածի այլ ընկերություններ:
«Սերունդ առանց սահմանների» մրցույթը հնարավորություն է տալիս երիտասարդներին՝
Մրցույթն անցնում է երեք փուլով՝ հայտերի ընդունման փուլ, ինկուբացիոն փուլ և մրցույթն ամփոփող միջազգային փուլ։
«Սերունդ առանց սահմանների» միջազգային ծրագիրը նպաստում է մասնագիտական կողմնորոշման հարցում հստակեցմանը, երիտասարդների ներուժի զարգացմանը և այդ ներուժը հանուն Հայաստանի իրացնելուն։
2022-ի արդյունքները
«Սերունդ առանց սահմանների» մրցույթի միջազգային փուլում MeDialog-ի թիմը, դառնալով 12 հաղթող գաղափարներից մեկը, ստացավ 1500 դոլար ներդրում։
2021-ի արդյունքները