Վերադառնալ

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադա

Ստեղծի՛ր ռոբոտ, փոխի՛ր աշխարհը
Ծրագրի
նկարագրություն

2016 թվականից «Այբ» կրթական հիմնադրամը Հայաստանում անցկացնում է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան (ՌՀՕ)՝ լինելով մրցույթի հայաստանյան ներկայացուցիչը և ազգային փուլի միակ և պաշտոնական կազմակերպիչը: «Այբ»-ն այս օլիմպիադայով ձգտում է խթանել մեր դպրոցներում ռոբոտաշինության, ծրագրավորման ու ճարտարագիտության դասավանդումը։

Մրցույթը հարթակ է՝ զարգացնելու՝
•    տրամաբանությունն ու ճարտարագիտական ունակությունները,
•    ստեղծագործ միտքը,
•    ծրագրավորման տեսական գիտելիքների կիրառման հմտությունները։

Մրցույթը հնարավորություն է տալիս լավագույն արդյունքի դեպքում մասնակցելու Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլին։

ՌՀՕ-ն թիմային մրցույթ է: Յուրաքանչյուր թիմում կարող է լինել 2-3 մասնակից: Մրցույթին կարող են մասնակցել 8-19 տարեկան աշակերտները՝ համապատասխան տարիքային մակարդակներում: ՌՀՕ-ի ազգային փուլի առաջադրանքները նույնն են, ինչ միջազգային փուլինը: Ազգային մրցաշարի հաղթող թիմերին սպասում են անակնկալ մրցանակներ, իսկ գլխավոր մրցանակակիրը կստանա ուղեգիր դեպի Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլ։

2016-2022 թվականների ընթացքում միջազգային այս հեղինակավոր մրցույթին մասնակցել են 92 թիմ և 264 սովորող։ Ազգային փուլում հաղթողները հնարավորություն են ստացել ներկայացնելու Հայաստանը Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլում։

2023 թվականի սեպտեմբերին «Քոնթեստս Լաբ» կրթական ՀԿ-ի հետ կնքած հուշագրով՝ «Այբ» կրթական հիմնադրամն իր գործընկերոջը փոխանցեց մրցույթի անցկացման իրավունքը:

Օգտակար նյութեր ու հղումներ
Իմ ռոբոտն իմ ընկերն է