Վերադառնալ

Լեգոստարտ

Իմ ռոբոտն իմ ընկերն է
Ծրագրի
նկարագրություն

«Լեգոստարտ» համահայկական մրցույթը «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող ռոբոտաշինական երկրորդ մրցույթն է, որի նպատակն է մրցաշարը հասանելի դարձնել ավելի մեծ թվով երեխաների համար և հնարավորություն տալ սկսնակ թիմերին փորձ ձեռք բերելու և հետագայում մասնակցելու նաև Ռոբոտների համաշխարհային օլիմպիադային։

Մրցույթն ուրույն հարթակ է՝ զարգացնելու՝
•    տրամաբանությունն ու ճարտարագիտական ունակությունները,
•    ստեղծագործ միտքը,
•    ծրագրավորման տեսական գիտելիքների կիրառման հմտությունները։

«Լեգոստարտը» նախապատրաստում է թիմերին մասնակցելու Ռոբոտների համաշխարհային օլիմպիադային։
 

«Լեգոստարտը» թիմային մրցույթ է: Յուրաքանչյուր թիմում կարող է լինել 2-3 մասնակից: Մրցույթին կարող են մասնակցել 8-19 տարեկան աշակերտները՝ համապատասխան տարիքային մակարդակներում: «Լեգոստարտ» մրցույթի հաղթող թիմերին սպասում են անակնկալ մրցանակներ, իսկ լավագույն թիմերը հնարավորություն կունենան մասնակցելու Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգայի փուլին։

2021-ից՝ մեկնարկից ի վեր «Լեգոստարտ» մրցույթը հարթակ է դարձել ռոբոտաշինության և ճարտարագիտության ոլորտում իրենց առաջին քայլերն անող 40 թիմի համար և ունեցել 120 մասնակից։

Մրցույթի յուրահատուկ ձեռքբերումը հատկապես մարզերում ռոբոտաշինության հանդեպ մեր երեխաների հետաքրքրության մեծացումն ու մրցույթում մարզային թիմերի մասնակցության ընդլայնումն է։ 

2023 թվականի սեպտեմբերին «Քոնթեստս Լաբ» կրթական ՀԿ-ի հետ կնքած հուշագրով՝ «Այբ» կրթական հիմնադրամն իր գործընկերոջը փոխանցեց մրցույթի անցկացման իրավունքը:

Օգտակար նյութեր ու հղումներ
Իմ ռոբոտն իմ ընկերն է