«Այբ» կրթական հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցչության համագործակցությամբ իրականացվեց Հայաստանում դեռահասների (13-17 տարեկան) համար կյանքի հիմնարար հմտությունների վերաբերյալ դասընթացների շարքը։
Նախաձեռնության խնդիրն է սոցիալ-հուզական ուսումնառության միջոցով նպաստել դեռահասների կարողությունների զարգացմանը՝ հասարակական համերաշխության, հետպատերազմական իրականությանը համայնքների հարմարման, վերականգնման և սոցիալական զարգացման նպատակով։ 6 ամսում այցելել ենք Հայաստանի 9 մարզի 22 համայնքների գրեթե բոլոր ավագ դպրոցներ և կրթական հասարակական կազմակերպություններ։
Ծրագիրն իրականացվել է երկու փուլով։
• Առաջին փուլում (փետրվար-հուլիս) դասընթացներն անցկացվել են Գեղարքունիքի և Տավուշի մարզերում, ինչպես նաև Աշտարակ և Երևան քաղաքներում (350 դեռահաս, 60 մարզային մասնագետ)։
• Երկրորդ փուլում (հուլիս-հունվար), որն իրագործվել է Ճապոնիայի դեսպանատան հովանավորությամբ, դասընթացներն անցկացվել են Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում (500 դեռահաս, 75 մարզային մասնագետ)։
Ծրագրի մասնակից խմբերը ստեղծվել են ներգրավված դեռահասների հոգեբանական կարիքների հիման վրա։
• Ընդհանուր խմբեր՝ 25
• Մասնակիցներ (ըստ խմբի)՝ 16-20
• Թեմատիկ բաղադրիչ՝ 2
Երկփուլ դասընթացներին ընդհանուր առմամբ մասնակցել է՝
• 850 դեռահաս,
• 135 մարզային մասնագետ։
Ստրեսի կառավարման հմտությունները՝ մասնակիցների գնահատմամբ
• 50% - մինչև ծրագրի մեկնարկը
• 81% - ծրագրի ավարտին