«Այբ» կրթական հիմնադրամը կրթության հավասար հնարավորություններ ստեղծելու նպատակով 2017–ից հայերենով տեղայնացնում է աշխարհի ամենամեծ առցանց կրթական հարթակի՝ «Քան» ակադեմիայի շտեմարանը։
Համաշխարհային կրթության այս հարթակը հասանելի է աշխարհի 190 երկրում, 50 լեզվով և ունի 135 մլն օգտատեր։ Հարթակն ինքնակրթության և հիբրիդային կրթության հսկայական գործիքակազմ է ապահովում սովորողների, ուսուցիչների և ծնողների համար։ Առարկայական բոլոր նյութերը համապատասխանեցված են ՀՀ հանրակրթության պետական չափորոշչին։
Այժմ հայալեզու սովորողներին հասանելի դասընթացներն են՝ արվեստ և հումանիտար գիտություններ, գիտություն, զրույցներ խառը ուսուցման մասին, SAT թեստի նախապատրաստում (անգլերենով), ծրագրավորում, կարիերա և ավելին, կենսաբանություն, համակարգչային գրագիտություն, մաթեմատիկա, տնտեսագիտություն և ֆինանսներ, «Քան» ակադեմիան մանկավարժների համար, քիմիա, ֆիզիկա։
ՀՀ-ում և Արցախում կրթական բոլոր հնարավորությունների արդյունավետ յուրացումն ու տարածումն ապահովելու համար «Քան» ակադեմիայի հայաստանյան թիմը պարբերաբար իրականացնում է՝
• անցանց և առցանց աշակերտական և ուսուցչական աշխատարաններ,
• վերապատրաստումներ, շրջայցներ և դասընթացներ,
• ճանաչողական հանդիպումներ, մրցույթներ, այլ միջոցառումներ։
Սոցիալական, անվտանգային, ֆիզիկական սահմաններն ու սահմանափակումները կարող են խոչընդոտել երեխաների ուսումնառությունը և ազդել կրթության որակի վրա։ ՀՀ բոլոր մարզերի և Արցախի սովորողների համար հավասար կրթական հնարավորությունների ապահովմանն է ուղղված «Քան» ակադեմիայի հայալեզու հարթակը։ Այն ապահովում է անվճար, համաշխարհային կարգի մրցունակ, հայալեզու կրթություն բոլոր սովորողների համար անկախ տարիքից և գտնվելու վայրից։ Միայն հեռախոս և համացանց ունենալով՝ հարթակի յուրաքանչյուր այցելու կարող է սովորել ամեն ինչ։
Սովորողին
Ուսուցչին
Ծնողին
Մենք խրախուսում ենք ուսուցիչներին, սովորողներին և ծնողներին գրանցվել և օգտագործել առցանց դասարանի, ինքնակրթության և վարպետության ուսուցման բոլոր հնարավորությունները։
Գրանցումը թույլ է տալիս՝
Յուրաքանչյուր աշակերտ և ուսուցիչ սեփական փորձառությամբ և օրինակով ունակ է նպաստելու «Քան» ակադեմիայի առաքելության իրականացմանը՝ սովորելու հավասար հնարավորությունները բոլորին հասանելի դարձնելուն։ Ճանաչվելով «Քան» ակադեմիայի դեսպան-ուսուցիչ և դեսպան-աշակերտ՝ հարթակի ակտիվ օգտատերերը՝
Այսօր «Քան» ակադեմիայի հայալեզու հարթակն ունի՝
• 4 300 տեսանյութ,
• 2 114 000 դիտում,
• 782 962 այցելու,
• 35 409 սովորող,
• 10 514 ուսուցիչ,
• 4 090 ծնող։
Հարթակում նոր նյութերի տեղադրմանը զուգընթաց շարունակվում են առկա ռեսուրսների որակի վերահսկումն ու բարելավումը՝ ապահովելու կրթական լավագույն փորձառությունը ամենքի համար։