«Կենգուրու» մաթեմատիկական միջազգային մրցույթը «Այբ» կրթական հիմնադրամի կողմից կազմակերպվող առաջին զանգվածային մրցույթն է: Հայաստանում անցկացվում է 2009 թվականից։ Այս մրցույթն ամեն տարի մաթեմատիկական հետաքրքրաշարժ խնդիրների շուրջ համախմբում է Հայաստանի և Արցախի հազարավոր երեխաների, ովքեր աշխարհի ավելի քան 90 երկրների 7 միլիոն երեխաների հետ մասնակցում են մաթեմատիկայի ու տրամաբանության այս յուրահատուկ տոնին։
«Կենգուրու» մրցույթը «Այբ»-ի անդրանիկ նախագիծն է դպրոցական զանգվածային մրցույթների մեջ, որը սահմանեց նոր որակ և նշաձող, որին էլ հետևեցին «Այբ»-ի մյուս մրցույթները։ Մեր ջանքերով «Կենգուրուի» շարքերը տարեցտարի համալրում են նոր հայ դպրոցականներ, ովքեր մեծ ոգևորությամբ ու հետաքրքրությամբ են իրենց ուժերը փորձում մրցույթում, որը վաղուց վերածվել է մաթեմատիկական ուրույն շարժման։
«Կենգուրու» մաթեմատիկական մրցույթը՝
Բացի դրանից՝
Մրցույթին կարող են մասնակցել 3-12-րդ դասարանների բոլոր աշակերտները։
Ձևաչափն առցանց է՝ հնարավորություն տալով աշակերտներին մասնակցելու մրցույթին անկախ գտնվելու վայրից և միաժամանակ ընտրելու մրցույթին մասնակցելու համար ամենահարմարավետ վայրը սեփական ցանկությամբ։
Լավագույն արդյունքներ ցուցաբերած երեխաներին շնորհվում են պատվոգրեր ու մրցանակներ, իսկ հաղթողները ստանում են նաև գլխավոր մրցանակ` արժեքավոր նվեր կամ ամենամյա միջազգային ամառային ճամբարի ուղեգիր:
2008 թվականից ի վեր «Այբ»-ը «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի շուրջ համախմբել է ՀՀ-ի և Արցախի 441 892 մասնակից աշակերտների՝ դառնալով մեր երկրում ամենից սիրված մաթեմատիկական շարժումը և ձևավորելով սեր այս առարկայի հանդեպ։
2023 թվականի սեպտեմբերին «Քոնթեստս Լաբ» կրթական ՀԿ-ի հետ կնքած հուշագրով՝ «Այբ» կրթական հիմնադրամն իր գործընկերոջը փոխանցեց մրցույթի անցկացման իրավունքը: