Հունիսի 29-ին՝ ժամը 18:30-ին, հրավիրում ենք բոլորին «Այբ» դպրոց՝ մասնակցելու «Ինքնություն և արժեքներ» շարքի նոր հանդիպմանը։ Հանդիպման թեման՝ պայքարել, թե հանձնվել:
Մեր բանախոսները քննարկելու և մտքեր են փոխանակելու հետևյալ հարցերի շուրջ։
Ինչպե՞ս, որքա՞ն և հանուն ինչի՞ պայքարել։
Ինչպե՞ս տեր կանգնել սեփական ինքնությանն ու արժեքներին։
Ինչպե՞ս ամրագրել հաղթանակը և հաղթահարել պարտությունը։
Ո՞ւմ դեմ պայքարել և ո՞ւմ հետ ճանապարհ գնալ։
Սրբոց Թարգմանչաց շարժումը որպես երկարաժամկետ մտածողության և համակարգված պայքարի օրինակ:
Խոսնակներ
Արման Թաթոյան, ՀՀ մարդու իրավունքների 4-րդ պաշտպան, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն
Մարինա Մխիթարյան, ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն, «Կոլբա Լաբ» ինկուբատորի համահիմնադիր
Վարող
Տ. Մեսրոպ քհն.Արամյան, Հայ առաքելական եկեղեցու քահանա, աստվածաբան, «Այբ»-ի համահիմնադիր
Կարևոր է իմանալ
Մասնակիցների գրանցում՝ 18։00։
Հանդիպման տևողություն՝ 1,5 ժամ։
Հագուստի նախընտրելի ոճ՝ ամենօրյա գործարար:
Հանդիպումը նկարահանվում է։
Հանդիպումը կայանալու է «Այբ» դպրոցի «Հայաստան» դահլիճում։ Քննարկման լեզու՝ հայերեն։
Խնդրում ենք Ձեր մասնակցությունը հաստատել գրանցվելով։