Վերադառնալ
Պատմության ընկալման բանալիները

Մայիսի 20-ին՝ ժամը 18:30-ին, հրավիրում ենք բոլորին «Այբ» դպրոց՝ հետևելու ոլորտի հեղինակավոր մասնագետների զրույցին ու մասնակցելու նրանց հետ քննարկմանը։

Հանդիպմանն անդրադառնալու ենք այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝

  • Ի՞նչ է ներկան մեզ համար. խնդիրների լուծո՞ւմ, թե՞ պատմական բեռի ավելացում ապագա սերունդների համար։
  • Ի՞նչ արժեքներ է փոխանցում մեզ պատմությունը, և ի՞նչ բարոյական պատասխանատվություն ենք կրում դրանց նկատմամբ:
  • Ինչպե՞ս ուսուցանել պատմությունը:

Խոսնակներ 

  • Ալբերտ Ստեփանյան, ԵՊՀ պատմության ֆակուլտետի Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, պատմագետ, մշակութաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
  • Արթուր Աթանեսյան, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ
  • Վարող՝ Տ. Մեսրոպ քհն. Արամյան, Հայ առաքելական եկեղեցու քահանա, աստվածաբան, գիտնական, «Այբ»-ի համահիմնադիր

 

Հրավիրեք ձեր ընկերներին, մտերիմներին ու գործընկերներին և միացեք մեզ՝ միասին մտածելու և զրուցելու պատմության դերի և դրա ներազգային ընկալումների մասին: