Վերադառնալ
Մենք և աշխարհը․ Ինքնություն և արժեքներ

Ապրիլի 12-ին՝ ժամը 18:30-ին, հրավիրում ենք բոլորին «Այբ» դպրոց՝ մասնակցելու «Ինքնություն և արժեքներ» շարքի հերթական հանդիպմանը։

Հանդիպման թեմա՝ «Մենք և աշխարհը»։

Խոսնակներ`
Մանուկ Հերգնյան

  • «Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիր և կառավարող գործընկեր
  • CIVITTA ընկերության հիմնադիր տնօրեն (նախկին «Ի-Վի Քոնսալթինգ»)

Արամ Փախչանյան

  • «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
  • Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթության կառավարման մագիստրոս

Վարող` Տ. Մեսրոպ քհն. Արամյան

  • Հայ առաքելական եկեղեցու քահանա
  • աստվածաբան
  • «Մատյան ողբերգության» գրքի արևելահայերեն նոր թարգմանության հեղինակ

Ձեր մասնակցությունը հաստատելու համար գրանցվեք հետևյալ հղումով՝ https://shorturl.at/ytDGM
Հանդիպումը կայանալու է «Այբ» դպրոցի «Հայաստան» դահլիճում, կտևի 1,5 ժամ:
Քննարկման լեզու՝ հայերեն: