Վերադառնալ
«Մեղու 2022»․ արի խաղանք հայերեն

Դեկտեմբերի 26-ին և 27-ին մայրենիի սիրահարները կփորձեն իրենց ուժերը «Մեղու 2022»-ի  գլուխկոտրուկների աշխարհում։


Մրցույթը բաց է լինելու ՀՀ, Արցախի և սփյուռքի (սփյուռքի համար մրցութային է դեկտեմբերի 19-ը) 3-12-րդ դասարանների բոլոր աշակերտների համար՝ անկախ առաջադիմությունից և հայոց լեզվի իմացության մակարդակից։

  • Դեկտեմբերի 26՝ մրցութային ժամերը 3-4-րդ (11։00-12։20) և 7-8-րդ (14։30-15։50) դասարանցիների համար
  • Դեկտեմբերի 27՝ մրցութային ժամերը 5-6-րդ (11։00-12։20), 9-10-րդ (16։30-18։00), 11-12-րդ (16։30-18։00) դասարանցիների համար

Մինչև մրցույթի մեկնարկը https://test.contests.am/ հարթակում հասանելի կլինեն փորձնական թեստեր։ 
 

Կարևոր է իմանալ 

Մրցույթի արդյունքների անկողմնակալության ապահովման համար պատասխանատու են թե՛ մասնակիցները, թե՛ կազմակերպիչները: Մրցույթի արդյունքները կհայտարարվեն մրցույթի ավարտից 10 աշխատանքային օր հետո։