Վերադառնալ
Համայնքային համախմբման օր

Հունիսի 29-ին նշելու ենք «Այբ»-ի համար առանցքային խորհուրդ ունեցող Սուրբ Թարգմանչաց տոնը։ «Այբ»-ն իրեն համարում է մեր հոգևոր-մշակութային զարթոնքը կրթության փոխակերպիչ ուժով կերտած Թարգմանչաց շարժման շարունակող, և այբականներիս համար չկա ավելի լավ օր ավանդական հավաքի համար։

Համայնքային միավորումը լավ առիթ է համախմբված տեսնելու այբական շարժումն ու գաղափարը կրող մեր բարերարներին, շրջանավարտներին, ծնողներին, թիմի անդամներին, աջակիցներին և միմյանց հետ կիսելու մեր մտքերն ու փորձը։

Նույն օրը նախատեսում ենք ունենալ «Ինքնություն և արժեքներ» շարքի նոր հանդիպումը՝ մեզ համար արդի «Պայքարել, թե հանձնվել» թեմայի շուրջ։ Հանդիպումն այս անգամ կանցնի հատուկ ձևաչափով և բաց կլինի միայն մեր համայնքի անդամների համար։

Օրվա ավարտին ժամանակ ենք հատկացնելու նաև շփման և ջերմ ու անմիջական հաղորդակցության համար:

Գրանցվեք