Վերադառնալ
Գիտության ԲՈՒՄերանգ

Բնագիտական նոր մրցաշար, գիտամարտ և գիտական ու հարակից ոլորտների կազմակերպություններին համախմբող ցուցահանդես մեկ տեղում։ Ապրիլի 23-ին PMI Science գիտահետազոտական կենտրոնում միջոցառումների հետաքրքիր շարքով կանցնի «Այբ» կրթական հիմնադրամի ուսանողական նոր թիմային մրցաշարի՝ ԲՈՒՄ-ի (Բնագիտության ուսանողական մրցաշարի) եզրափակիչ փուլը, որը բաց է լայն հանրության համար։
 
Օրակարգ

  • 10։00-12։20՝ եզրափակիչ. կկայանան մրցաշարի կիսաեզրափակչում լավագույնը ճանաչված թիմերի միջև եզրափակիչ պայքարն ու հաղթողների պարգևատրումը։
  • 12:20-13:00՝ բաց գիտամարտ. մրցաշարի ամենադիտարժան փուլում ներգրավված կլինեն նաև մրցաշարի ժյուրիի անդամ առաջատար մասնագետներից մի քանիսը։
  • 13:20-14:30՝ «Գիտության ԲՈՒՄերանգ» խորագրով ցուցահանդես, որտեղ գիտական և հարակից ոլորտի մի շարք կազմակերպություններ կներկայացնեն իրենց նորություններն ու առկա փորձնակության կամ աշխատանքի հնարավորությունները։

 
Գիտակրթական ոլորտով հետաքրքրված, մրցաշարի թիմերին աջակցող և պարզապես բնագիտության փորձարարական ոգով հարուստ և հաճելի օր անցկացնել ցանկացողներին հրավիրում ենք ապրիլի 23-ին մաս դառնալու Գիտության ԲՈՒՄերանգին։

Զգացեք Հայաստանում գիտության զարգացման զարկերակը, ծանոթացեք ոլորտում առկա հնարավորություններին և բացահայտեք երիտասարդ ու խոստումնալից մեր մասնագետներին։
Մասնակցությունն անվճար է։