«Այբ» կրթական հիմնադրամը կազմակերպում է բարեգործական գալա ընթրիք, որը տեղի կունենա մայիսի 15-ին «Դվին Մյուզիք Հոլ»-ում: Գալա ընթրիքին Ձեզ ներկայացվելու են մեր ապագայի տեսլականը և ձեռքբերումները, ինչպես նաև ազդարարվելու է մի շարք կարևոր ռազմավարական ծրագրերի մեկնարկը:
Մենք խորապես հավատում ենք, որ այն ամենը, ինչին մենք հասել ենք և դեռ պիտի հասնենք, արդյունք է մեր մեծ համայնքի միասնականության և իմաստավորված ներդրումների: Յուրաքանչյուրիդ վստահությունն ու աջակցությունը բացառիկ արժեք են, և այս միջոցառումը ևս մեկ առիթ է արժևորելու մեր միասնականությունը: