Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու «Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդեսին։
Միջոցառման ընթացքում կներկայացվեն մեր աշակերտների և շրջանավարտների ստեղծագործական աշխատանքները։
Ցուցահանդեսը հնարավորություն է բացահայտելու «Այբ»-ի ստեղծագործ միջավայրը և տեսնելու, թե ինչպես են գաղափարները վերածվում իրական արդյունքի։
Ցուցահանդեսից ստացված հասույթը կուղղվի «Այբ» կրթական ավանում ավագ դպրոցի նոր մասնաշենքի կառուցմանը։
Սպասում ենք ձեզ՝ միասին նշելու այս կարևոր և խորհրդանշական օրը։