Վերադառնալ
Եկեղեցի, կրոն, հոգեկեցություն

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 18:30-ին, հրավիրում ենք բոլորին «Այբ» դպրոց՝ մասնակցելու «Ինքնություն և արժեքներ» շարքի նոր հանդիպմանը։ Հանդիպման թեման՝ եկեղեցի, կրոն, հոգեկեցություն:

Մեր բանախոսները քննարկելու և մտքեր են փոխանակելու հետևյալի շուրջ։

  • Եկեղեցու դերը հայ ժողովրդի կյանքում
  • Ինչ ենք սպասում եկեղեցուց, և ինչ է սպասում եկեղեցին մեզանից
  • Որոնք են մեր առաքելությունը և ճանապարհը
  • Կրոնը որպես հոգևոր համակարգ և մշակույթի բարոյական հիմք
  • Ազգը որպես հավաքական հավատք և առաքինություն

Խոսնակներ

Լարիսա Ալավերդյան 

- ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան 

- «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն 

Տ. Մեսրոպ քհն. Արամյան 

- Հայ առաքելական եկեղեցու քահանա, աստվածաբան 

- «Մատյան ողբերգության» գրքի արևելահայերեն նոր թարգմանության հեղինակ 

Արա Զոհրաբյան 

- ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր 

- Փաստաբան 


Կարևոր է իմանալ  

  • Մասնակիցների գրանցում՝ 18։00  
  • Հանդիպման տևողություն՝ 1,5 ժամ  
  • Հագուստի նախընտրելի ոճ՝ ամենօրյա գործարար 
  • Հանդիպումը նկարահանվում է։ 

Հանդիպումը կայանալու է «Այբ» դպրոցի «Հայաստան» դահլիճում։ Քննարկման լեզու՝ հայերեն։