Սուրբ Թարգմանչաց տոնը ավանդաբար համախմբում է այբական համայնքը։ 2022-ի մեր համայնքային համախմբման միջոցառումները տեղի կունենան հուլիսի 7-9-ը և կեզրափակվեն «Այբ» դպրոցի աշակերտների ավարտական հանդիսությամբ։
Առաջարկում ենք ամրագրել այս օրերը ձեր օրացույցում՝ երեք օր «Այբ»-ը դարձնելով բոլորիս ճանապարհների, ժամանցի և ծրագրերի առանցքը։ Միջոցառումները մեկնարկում ենք հուլիսի 7-ին՝ Օշականի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի պատարագի գնալով։
Բաց միջոցառումներն ունեն ևս երկու բաղադրիչ՝ «Ինքնություն և արժեքներ» շարքի երրորդ հանդիպումը հուլիսի 8-ին և «Այբ» ավագ դպրոցի ավարտական հանդիսությունը հուլիսի 9-ին։
Այս տարի ևս սկսելով Սուրբ Թարգմանչաց տոնից՝ համայնքային հավաքն անցկացնելու ենք մեր ինքնության տարբեր բաղադրիչներին՝ հավատին, կրթությանը, արժեքներին, անդրադառնալով և դրանց շուրջ համախմբվելով։
«Այբ» կրթական հիմնադրամն իրեն համարում է հայոց գրերի գյուտն ու Ոսկեդարը խորհրդանշող թարգմանչության շարժման կրողը և առաջնորդվում Հայաստանում կրթության բարձր նշաձող սահմանելու նույն գաղափարով։