Վերադառնալ

Հաղորդակցության բաժնի ղեկավար

Ինչի շուրջ ենք աշխատելու
  • Սերտորեն համագործակցելով հիմնադրամի ղեկավարության հետ՝ նախաձեռնել հասարակության և «Այբ» համայնքի տարբեր խմբերի հետ հարաբերությունները պահպանելուն ու զարգացնելուն միտված հաղորդակցության ռազմավարության մշակումը, ինչպես նաև մշակել հաղորդակցության ռազմավարություն առանձին նախագծերի կամ միջոցառումների համար
  • Ապահովել «Այբ»-ի գործունեության շարունակական հանրային աջակցություն՝ ընտրելով հաղորդակցության առավել արդյունավետ միջոցներ ըստ թիրախային լսարանների
  • Հանդես գալ վերը նշված նպատակներին հասնելու համար նորարարական և ստեղծարար գաղափարներով, որոնք հիմնադրամի ղեկավարության կողմից հաստատումից հետո կյանքի կոչել
  • Նախաձեռնել իրազեկման և մարկետինգային արշավներ հանրային ու սոցիալական լրատվամիջոցներում, ընտրել և կիրառել ամենահարմար գործիքները՝ հրավիրելու նպատակային խմբերի ուշադրությունը, կատարել իրականացված արշավներից ստացված արդյունքների վերլուծություն
  • Լուսաբանել «Այբ»-ի ծրագրերն ու ընթացիկ իրադարձությունները՝ համագործակցելով մյուս բաժինների աշխատակիցների հետ
  • Համակարգել հաղորդակցության բաժնի և հիմնադրամի/դպրոցի այլ բաժինների միջև աշխատանքը՝ ապահովելով տեղեկույթի հստակ և ժամանակին փոխանցում
  • Առաջնորդել հաղորդակցության բաժնի աշխատանքը, թիմի անդամների համար սահմանել նպատակներ, առաջնահերթություններ և ժամանակացույցներ
  • Արդյունավետորեն բաշխել ստորաբաժանման աշխատակիցների պարտականությունները, ապահովել համագործակցված և արդյունավետ աշխատանք, խթանել թիմի անդամների մասնագիտական զարգացումը
  • Վերահսկել ստեղծվող բովանդակության և իրականացվող արշավների որակը՝ համապատասխանեցնելով դրանք «Այբ»-ի արժեքներին, ռազմավարական նպատակներին և հաղորդակցության ոճին
  • Ստեղծել որակյալ հայերեն բովանդակություն, աշխատել անգլերեն ու ռուսերեն տեքստերի հետ` համագործակցելով թարգմանչի և խմբագրի հետ, ապահովել ստեղծված բովանդակությունը տպավորիչ և ընդունելի կերպով արտացոլող պատկերների ստացումը դիզայների կողմից
  • Կատարել հանրային հաղորդակցության հարթակներում «Այբ»-ի գործունեությանն ու ծրագրերին, անհրաժեշտության պարագայում նաև առհասարակ կրթության ոլորտին վերաբերող նյութերի ամենօրյա մշտադիտարկում, կազմել մշտադիտարկման հաշվետվություններ ու վերլուծություններ, հանդես գալ համապատասխան առաջարկներով
  • Կատարել կրթական այլ կառույցների հանրային կապերի արշավների շարունակական մշտադիտարկում և վերլուծություն, հանդես գալ օգտակար փորձի կիրառման առաջարկություններով
  • Կատարել հաղորդակցության շարունակական վերլուծություն և հանդես գալ հաղորդակցության արդյունավետության մեծացման տարբերակներով
  • Ապահովել «Այբ»-ի գործունեության հաշվետվողականությունը
  • Հանդես գալ «Այբ»-ում ներքին հաղորդակցության գործընթացի բարելավման առաջարկներով
  • Մասնակցել հիմնադրամի և «Այբ» դպրոցի միջոցառումների կազմակերպմանը և հիմնադրամի ու դպրոցի բոլոր կարևոր  միջոցառումներին, ունենալ սեփական ներդրումը «Այբ»-ի համայնքաշինության գործընթացում
  • Համագործակցել  «Այբ»-ի բոլոր կառույցների հետ, հետևել «Այբ»-ի սկզբունքների և արժեքների արտացոլմանը դրանց հանրային կապերում
  • Ուսումնասիրել էլեկտրոնային մարկետինգի միտումներն ու նորությունները՝ համապատասխան բովանդակություն ստեղծելու համար
  • Մասնակցել «Այբ»-ի համայնքային միջոցառումների կազմակերպմանը, ունենալ սեփական ներդրումը դպրոցի համայնքաշինության գործընթացում
Ինչ ենք սպասում դիմորդից
  • Հաղորդակցության առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ
  • Բարձրագույն կրթություն հաղորդակցության, հանրային կապերի կամ այլ հարակից ոլորտում
  • Հայերենի գերազանց, ռուսերեն ու անգլերեն գրավոր և բանավոր խոսքի լավ տիրապետում
  • Առաջնորդելու կարողություն
  • Թիմային աշխատանքի գերազանց հմտություններ և ցանկություն
  • Ներկայացման և հաղորդակցման ձիրք
  • Նորարար և ստեղծագործ միտք
  • Կազմակերպչական հմտություններ
  • Շահառուների կարիքների և սպասելիքների բացահայտման կարողություն
  • Հետևողականություն աշխատանքի կատարման մեջ
  • Միաժամանակ մի քանի հանձնարարություն կատարելու ճկունություն
  • Ժամանակի կառավարման հմտություններ
  • Փոփոխվող գրաֆիկներին հարմարվելու ճկունություն
  • Համակարգչային հմտություններ (դիզայներական և մոնտաժային ծրագրերին տիրապետումը կդիտվի որպես առավելություն)
  • Լուսա- և տեսանկարահանման սարքերից օգտվելու իմացություն (կդիտվի որպես առավելություն)
Ինչ ենք առաջարկում