Վերադառնալ

Այբարար

Տո՛ւր լավագույն կրթության հնարավորություն

«Այբարարը» ամսական նվիրատվությունների ծրագիր է։ Այն հնարավորություն է տալիս որակյալ կրթությունը հասանելի դարձել Հայաստանի և Արցախի բոլոր երեխաների համար և, ամենակարևորը, անել դա երկարաժամկետ տարբերակով։

Ամսական բարերար դառնալով՝ դուք կմիանաք մի համայնքի, որն ընդունում է մարդկային կյանքը կրթությամբ վերափոխելու առաքելության մեծ գաղափարը։

«Այբ» ավագ դպրոցի աշակերտների ավելի քան 75%-ն ամեն տարի սովորում է ուսման վարձի փոխհատուցման՝ կրթավճարի շնորհիվ։

Կրթավճարային ֆոնդը հնարավորություն է տալիս ցանկացած երեխայի, որն ընդունվել է ավագ դպրոց, ընտանիքի ֆինանսական վիճակից անկախ, ստանալ համաշխարհային մակարդակի մրցունակ կրթություն։ 

Մենք հավատում ենք, որ որակյալ կրթությունը կարևոր փոփոխությունների հիմք է։ Իսկ մեր առաքելությունը մարդկային կյանքը և Հայաստանի ապագան հենց կրթությամբ վերափոխելն է։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են «Այբ»-ի շրջանավարտներն այսօր ձգտում և հասնում դրական փոփոխությունների, և մեզ համար դա լավագույն ոգեշնչումն ու շարժառիթն է՝ տարիներ առաջ նրանց ստացած կրթական փորձը հասանելի դարձնելու նոր սերունդներին։   

Այս ծրագրով մենք նոր իմաստ ենք հաղորդում «Այբ»-ի շուրջ ձևավորված համայնքին՝ շարունակելու բարեփոխումների գործը և դառնալու դրա հիմքը։

Միանալով այս ծրագրին՝ դուք ընդամենը մեկ անգամ մուտքագրում եք ձեր տվյալները և ձեզ հարմար գումարի չափը, որն ամեն ամիս ինքնաշխատ կգանձվի և կփոխանցվի կրթավճարային ֆոնդին։   

Ամսական նվիրատվությունները հնարավորություն են տալիս հիմնադրամին պլանավորելու իր ֆոնդահայթայթումը՝ հստակ պատկերացնելով գումարի արդեն ներգրավված ամենամսյա հոսքը։

Նվիրաբերության վերջին արդյունքներին կարող եք ծանոթանալ donate.ayb.am-ում:

Օգտակար նյութեր ու հղումներ